Փաշինյանը հերթական պրեզենտացիան է արել։ Այս անգամ մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը: Նա ասել է, թե
«Մեր խնդիրն է ամբողջ բուհական պոտենցիալը մի քանի կլաստերներով տեղափոխել այնտեղ»։
Այս բարձրագոչ հայտարարությունների տակ, այուհանդերձ, ինչպես բազմիցս ասել ենք, փուչ նախագիծ է, որը լավագույն դեպքում վերջնականապես կգծագրվի միայն 2030 թվականին։ Բայց այսօր արդեն Կենտրոնում տեղակայված կարևոր շենքերը դատարկելու հրահանգ է տվել։
Իր պրեզենտացիայից հետո նա իր մոտ է հրավիրել Մանկավարժականի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորներին ու տեղեկացրել, որ այս երեք բուհերի միավորման գործընթացը պետք է հնարավորինս շուտ ավարտել, իսկ Բրյուսովի շենքը պետք է ազատված լինի մինչև 2025 թ-ի գարնանը։
Ըստ կայքի զրուցակցի, Անդրեասյանը փորձել է առարկել, որ տեխնիկապես դժվար է լինելու, սակայն վարչապետը մնացել է անդրդվելի ու պնդել, որ գործընթացի ժամկետը հստակ է, իսկ «եթե չեն հասցնում, թող մի շենքում երկու բուհ ժամանակավոր գործի»։
Այ այսպիսի շտապողականություն…