Թրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվի

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալության օրդերի արձակումից հետո, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ իրենք կկատարեն դատարանի որոշումը: Այս մասին գրում է torontosun.com-ը:

«Մենք Միջազգային քրեական դատարանի հիմնադիր անդամներից ենք, մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և ենթարկվելու ենք միջազգային դատարանների բոլոր կանոնակարգերին և որոշումներին», — մամուլի ասուլիսում նշել է Ջասթին Թրյուդոն։

Հիշեցնենք, որ երեկ Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերների արձակումն ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է որակել:

«Սա վրդովեցուցիչ է: Թույլ տվեք նորից պարզաբանել. ինչ էլ որ ենթադրի ՄՔԴ-ն, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հավասարություն չկա, բացարձակապես չկա: Մենք միշտ աջակցելու ենք Իսրայելին՝ նրա անվտանգությանը սպառնացող վտանգների դեպքում»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ:

Մինչդեռ ինքը՝ Նեթանյահուն, ասել էր, որ որոշումը պայմանավորված է «հակահրեական ատելությամբ»:

«Ոչ մի կատաղի հակաիսրայելական որոշում չի խանգարի մեզ, հատկապես ինձ՝ շարունակելու պաշտպանել մեր երկիրն անհրաժեշտ միջոցներով», — ասել է Նեթանյահուն:

ՄՔԴ-ի դատավորները հինգշաբթի ձերբակալության օրդեր են արձակել Նեթանյահուի և Գալանտի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իբրահիմ ալ-Մասրիի նկատմամբ՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներով։

Իսրայելը մեղադրվում է Գազայում սկսած ռազմական արշավի ժամանակ անհամաչափ թվով խաղաղ բնակիչների մահվան համար, որը հանգեցրել է անկլավում հումանիտար աղետի:

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով