Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։
52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։
Նոյեմբերի 13-ին Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Շահումյան գյուղի 54-ամյա բնակիչը տանը և կից օժանդակ շինությունում թմրանյութ է պահում։
Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Վաղարշապատի համայնքային ոստիկանների հետ այցելել են տղամարդու տուն։ Շահումյանցին խոստովանել է, որ ունի մարիխուանայի նմանվող զանգված և պատրաստ է ներկայացնել։