Փաշինյանն ու թիմն Ալիևին երբեք քրեական պատասխանատվության չեն կանչի

Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նրա կաբինետի արդեն նախկին անդամ՝ պաշտպանության նախարարի պաշտոնից վերջերս հրաժարական տված Յոավ Գալանտի, ինչպես նաև Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» խմբավորման գլխավոր հրամանատար Մոհամեդ Դեյֆի ձերբակալության օրդեր տվեց։
Փաշինյանն ու թիմն Ալիևին երբեք քրեական պատասխանատվության չեն կանչի, քանի որ նրանք Արցախի հանձնման հարցում՝դաշնակիցներ են։
Ալիևն Արցախում էթնիկ զտումներ է իրականացրել, ֆոսֆորային զենք է կիրառել, խաղաղ բնակչության հանդեպ ադրբեջանցի զինվորներն անմարդկային կտտանքներ են իրականացրել, իսկ ՔՊ-ն լուռ է և չի էլ փորձում միջազգային դատարանով քրեական պատասխանատվության ենթարկել Ալիևին և Ադրբեջանի ռազմական ղեկավարությանն Արցախի և ՀՀ սուվերեն տարածքների դեմ գործած հանցանքների համար։
Ալիևի համար Փաշինյանն ու թիմն ուղղակի Ալլահի պարգևն են, քանի որ Բաքվում չէին էլ կարող երազել Շուշիում թեյ խմելու և Ստեփանակերտում ռազմական շքերթ անցկացնելու մասին նախկինների օրոք։ Ազգային, պետականամետ ուժերը ՔՊ-ի թիրախում են, իսկ Ալիևը նրանց անվանում է ռևանշիստներ։
Այսինքն, ՀՀ-ում ՔՊ-ի իշխանության պահպանումը Փաշինյանի ու Ալիևի համատեղ ծրագիրն է։ Քանի դեռ Երևանում Արցախը հանձնած Բաքվի լոբբիստներ են՝հայկական պետական, ազգային շահերն ոտնահարվելու են, իսկ ՀՀ հպարտ քաղաքացիները տասնյակ հազարներով արտագաղթելու են։
Հայոց պետականության փրկության ճանապարհային քարտեզն ենթադրում է Փաշինյանի ու թիմի հեռացում, նոր ընտրություններով ազգային կառավարության ձևավորում, որի մաս կկազմեն ոլորտի պրոֆեսիոնալներն ու որոնք հայ-ռուսական կապերը կրկին կբարձրացնեն դաշնակցային մակարդակի։
Սեդա Գևորգյան

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան