ԵԱՏՄ հաստոցաշինական և միկրոէլեկտրոնիկայի շուկաները ներմուծումից լուրջ կախվածություն ունեն. Արզումանյան

Եվրասիական տնտեսական միության հաստոցների և միկրոէլեկտրոնիկայի շուկաները բնութագրվում են ներմուծումից լուրջ կախվածությամբ, մամուլի ծառայության միջոցով ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը։

«Հանձնաժողովի արդյունաբերական բլոկի կողմից իրականացված հաստոցների շուկայի վերլուծությունը ցույց է տվել, որ Եվրասիական տնտեսական միությունում ներմուծման մասնաբաժինը ընդհանուր սպառման մեջ կազմում է մոտ 80-85%: Աճում են ինչպես հաստոցաշինական արտադրանքի ներմուծման ծավալն ընդհանրապես, այնպես էլ ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից արտադրողների մասնաբաժինը ԵԱՏՄ շուկայում»,- ասել է նա, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Միկրոէլեկտրոնիկայի շուկան նույնպես լուրջ կախվածություն ունի ներմուծումից, ինչը պահանջում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև արդյունաբերական համագործակցության արագացում»,- հավելեց Արզումանյանը։

Նիկոլ Փաշինյանը վախենում է հայրենիք, ինքնիշխանություն և Արցախ բառերից. Աննա Ղուկասյան

Ես Փաշինյանի հետ չեմ աշխատել, ես ծառայել եմ իմ հայրենիքին. Արշակ Կարապետյան

Հիշում եմ երգդ` ջիպդ տուր, կռուգմ տամ, Վարդան Ղուկասյան. Գյումրու քաղաքապետը` Ռուբեն Մխիթարյանին