ՌԴ-ն Փաշինյանին կոչ է անում չվերադառնալ Արևմուտքի «գիրկը»

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության շուտափույթ հաստատմամբ: Ռուսաստանը միշտ պատրաստ է մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն և տառին։ Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ ՌԴ-ն Փաշինյանին կոչ է անում չվերադառնալ Արևմուտքի «գիրկը», քանի որ աշխարհում գեոպոլիտիկ իրավիճակ է փոխվել՝ԱՄՆ-ում իշխանության է եկել Դոնալդ Թրամփը, ով փորձելու է կարգավորել ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Այս պարագայում Փաշինյանի և ՔՊ-ի հակառուսականությունն ոչ ոքի Արևմուտքում այլևս անհրաժեշտ չի լինելու և նրանց թիմն իշխանության մնալու ոչ մի շանս չի ունենա, քանի որ այսօր նրանք իշխանության են Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի համատեղ ջանքերի շնորհիվ՝զրո վարկանիշ ունենալով ՀՀ քաղաքացիների շրջանում։ Մոսկվան ցանկանում է ինքը հսկողություն սահմանել հայ-ադրբեջանական կարգավորման նկատմամբ, քանի որ Փաշինյանի վրա հույս դնել չի կարելի՝նա արդեն իսկ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում՝դրանով ռուս խաղաղապահներին դուրս մղելով Հարավային Կովկասից։ Հաջորդը՝Սյունիքն է և Մոսկվան չի ցանկանում, որպեսզի ՔՊ-ն Սյունիքով միջանցքը տրամադրի Արևմուտքին կամ Բաքվին՝Մեծ Թուրանի լոգիստիկան կյանքի կոչելու և ՌԴ-ին ու Իրանին թիկունքից հարվածելու համար։ Փաշինյանն ու թիմը զրոյացրել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝Արևմուտքի պահանջով։ ՔՊ-ն այսօր հայտնվել է բարդ իրավիճակում՝նրանք այլևս պետք չեն Արևմուտքին, սակայն նրանք պետք չեն նաև ՌԴ-ին, որին տարիներ շարունակ քննադատել են։ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ անելու են 2026թ․-ին վերարտադրվելու համար և պետականամետ ուժերի ու հայ ազգի թիվ մեկ խնդիրը դա թույլ չտալն է։

Արցախցի դերասանուհին չզսպեց իր արցունքները. կյանքի ճոճանակի պատմություն

Դռան փալասի պես են վերաբերվում մեզ՝ դերասաններին, ստոր ճանապարհ են բռնել, անիրավություն է թատրոնում

Ասուլիս՝ մթության մեջ