Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձորում. 4 անձի մեղադրանք է ներկայացվել. 2-ը կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ձեռնարկված վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են համարժեք իրավական գնահատականներ:

Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցում գործող մթերային խանութի բակային տարածքում Ա.Ս.-ն, իր ընկերների հետ, վիճաբանել է Վ.Ղ.-ի և նրա ընկեր Ռ.Վ.-ի հետ, որի ընթացքում, հայհոյանքներով խախտել են մարդկանց անդորրը՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք:

Քննությամբ պարզվել է, որ վիճաբանության պատճառ է դարձել հեռախոսով խոսելու ընթացքում բարձրաձայն հայհոյանք հնչեցնելու համար Վ.Ղ.-ի կողմից Ա.Ս.-ին դիտողություն անելը։ Դրանից հետո վերջինս իր ընկեր և միջադեպի մասնակից Ս.Ա.-ի հետ, չենթարկվելով հակահասարակական վարքագիծը դադարեցնելու վերաբերյալ իրենց ներկայացված պահանջին, շարունակաբար հայհոյել և քաշքշել են Վ.Ղ.-ին ու Ռ.Վ.-ին՝ այդ կերպ խախտելով հարակից շենքի և այդտեղ հավաքված այլ անձանց անդորրը:

Չբավարարվելով նշված վայրում տեղի ունեցածով՝ Ա.Ս.-ն առաջարկել է այլ վայրում պարզաբանումները շարունակել, ապա, Վ.Ղ.-ի կամքին հակառակ նրան խանութի դիմացից այլ վայր տեղափոխելու դիտավորությամբ, բռնել է նրա հագուստից և քաշելով մոտեցրել խանութից քիչ հեռու կայանված «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենային:\

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով