ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ադրբեջան նահանգը, որը գտնվում է Իրանի տարածքում:
Հրապարակած նկարին կից նա գրել է. «Միակն ու անկրկնելին»
Ըստ էության, դեսպանը արձագանքում է Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքը Արեւմտյան Ադրբեջան ներկայացնելու կեղծ թեզերին:
Փաշինյանի փոխարեն ՀՀ սուվերենությունը պաշտպանում են օտար երկրները։ Անգամ Արևմուտքն է դեմ Ադրբեջանի անհիմն տարածքային նկրտումներին ՀՀ-ի հանդեպ և Բաքվի կեղծ թեզերին Արևմտյան Ադրբեջանի առումով։
Ֆրանսիան դեմ է թուրք-ադրբեջանական դիրքերի ամրապնդմանն ու Մեծ Թուրանի ստեղծմանը, սակայն սեփական գեոպոլիտիկ շահերից ելնելով, ոչ թե հանուն ՀՀ-ի ազգային, պետական շահերի։
Անգամ Ֆրանսիան է պաշտպանում ՀՀ սուվերունությունը, իսկ Փաշինյանն ու ՔՊ-ն ծպտուն չեն հանում դատապարտելու Ադրբեջանի կեղծ նկրտումների ՀՀ տարածքների նկատմամբ։
Փաշինյանը՝պաշտպանելով թուրքական շահերը, օրերս փորձեց հավասարության նշան դնել Արևմտյան Հայաստանի ու Արևմտյան Ադրբեջանի միջև։
ՔՊ-ն՝Բաքվի լոբբիստներն են և արդեն չեն էլ փորձում թաքցնել դա, ինչպես դա անում էին, երբ հատուկ օպերացիայով բերվեցին ՀՀ-ում իշխանության 2018թ․-ին։
ՔՊ-ի կառավարման արդյունքում ՀՀ սուվերենության մասին խոսում են ՌԴ-ն, Արևմուտքը, Իրանը, Հնդկաստանը, սակայն ոչ ՀՀ գործող իշխանությունները։ Նրանք խաղաղության մասին կեղծ թեզերով բթացնում են հանրության զգոնությունն ու ՀՀ սուվերեն տարածքներ են նվիրում իրենց սիրելի Իլհամ Ալիևին։
Փաշինյանն ու թիմը հայտարարում են, որ չեն պատրաստվում ՀՀ սուվերեն տարածքները, որոնք օկուպացված են ադրբեջանական զորքերի կողմից՝ազատագրեն զենքի ուժով։
Դա նշանակում է, որ քանի դեռ ՔՊ-ն Երևանում իշխանության է՝Ադրբեջանը չի հեռանալու ՀՀ օկուպացված տարածքներից։