Սա ցույց է տալիս հայկական ֆուտբոլի որակը. Ռուի Մոտան՝ «Փյունիկ»-ի հետ խաղի մասին

«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ՀՊԼ 15-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Կարծում եմ՝ շատ լավ և մրցունակ խաղ էր: Ըստ իս, այն ցույց է տալիս հայկական ֆուտբոլի որակը: Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը, ամբողջովին վերահսկում էինք խաղը՝ տիրելով գնդակին: Շատ լավ համագործակցություն էր:

Գոլ խփեցինք այն ժամանակ, երբ քրտնաջան աշխատեցինք: Չեմ կիսում այն կարծիքը, թե կանոնների խախտում կար, բայց դա մի բան է, որն իմ վերահսկողությունից դուրս է: Դրանից հետո խաղը կորցրեց իր որակը, քանի որ չափազանց շատ խախտումներ եղան:

Հետո մենք գոլ խփեցինք, ու կարծում եմ՝ արժանի էինք առաջին կեսը հաղթանակով ավարտել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին այստեղ լինելու և մեզ աջակցելու համար: Շատ ուրախ եմ նաև այն որակի համար, որն իմ ֆուտբոլիստները ցույց տվեցին այսօր»,- ասել է մարզիչը:

Այս հաղթանակից հետո «Նոան», որը 13 խաղ է անցկացրել, 31 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական:

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան