Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը

ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ, չնայած եղանակային բարդ պայմաններին՝ արշավախումբը փլատակներից մաքրում է բարձունքին գտնվող ամրոցի պարիսպները՝ բացահայտելով միջնադարյան թաքնված մշակութային շերտերը։

Արդեն կան առաջին գտածոները, դարերով ծածկված հողի հաստ շերտի տակից հայտնաբերվել են հասարակ և ջնարակված խեցեղեն։

«Բաղաբերդ»-ը Սյունիքի թագավորության դարպասն է եղել  10-12-րդ դդ․ և կարևոր դեր է խաղացել Հայաստանի պատմության երկարատև ընթացքում՝ Արշակունիների թագավորության շրջանից մինչև Օրբելյանների իշխանություն։

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան