Փաշինյանն ու թիմը ՀՀ-ն մեծ տեմպերով տանում են ոչ թե դեպի Արևմուտք, այլ դեպի կործանում

Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց չի առարկում, որ նախատեսված փաստաթղթերն ընդունվեն։

Փաշինյանի հերթական հակառուսական քայլը՝հանուն Արևմուտքի շահերի։ Փաշինյանն ու թիմը շարունակում են իրենց հակառուսական ծառայությունները մատուցել Արևմուտքին և թուրք-ադրբեջանական տանդեմին՝սրելով հարաբերությունները Մոսկվայի հետ և քար նետելով դեպի ՀԱՊԿ։

 

2018թ․-ի գունավոր հեղաշրջումից հետո Փաշինյանի և ՔՊ-ի առջև նրանց իշխանության բերած կուրատորները երեք խնդիր էին դրել։ Առաջինը՝Արցախի հանձնում, ինչը նրանք կատարեցին պատերազմի իմիտացիայով և զորքն Արցախից հետ քաշելով, այսինքն ծրագրված բանակը տարան դեպի պարտություն՝Արցախը հանձնելու համար։ Երկրորդ՝հայ-ռուսական կապերի խզում, ինչի մի փուլն էր նաև Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, որպեսզի ռուս խաղաղապահները դուրս բերվեն Արցախից։

Երրորդ՝ՀՀ-ի արտաքին քաղաքականության 180 աստիճանի փոփոխություն դեպի ՆԱՏՕ ու ԵՄ, ինչն էլ այսօր մեծ տեմպերով արվում է։

 

Հայ-ռուսական ռազմական կապերը խզվում են, սակայն Արևմուտքն ոչինչ չի տալիս ՀՀ-ին՝Ադրբեջանից և հնարավոր է անգամ Թուրքիայից պաշտպանվելու համար՝միայն խոստումներ։ Այսինքն, Սյունիքի համար ապագա պատերազմում ՀՀ-ն միայնակ է մնալու թուրք-ադրբեջանական միասնական բանակի առջև։

Փաշինյանն ու թիմը ՀՀ-ն մեծ տեմպերով տանում են ոչ թե դեպի Արևմուտք, այլ դեպի կործանում։ Տնտեսություն, բանակ, արտագաղթ, արտաքին պարտք՝բոլոր ոլորտներում տապալում է և աղետալի իրավիճակ։

Այս ֆոնին Փաշինյանը հեռանալու փոխարեն հեծանիվ է վարում, նրա ընտանիքը վայելում է կյանքը, իսկ միլիոնատեր դարձած ՔՊ-ական խմբակը պատրաստվում է 2026թ․-ին վերարտադրվել՝հայոց պետականության վերջնական կործանումը կյանքի կոչելու և «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրն իրականացնելու համար։

 

Սեդա Գևորգյան

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան