Ադրբեջանն ունի հայոց պետականության ոչնչացման հստակ ճանապարհային քարտեզ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Ալիևը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Թրամփի վերադարձը Սպիտակ տուն ոչինչ չի փոխելու հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ադրբեջանն ունի հստակ նպատակ՝ոչնչացնել հայոց պետականությունը՝հենվելով Երևանում թիմակիցների՝ՔՊ-ականների իշխանության վրա։
Քանի դեռ ՔՊ-ականները ՀՀ-ում իշխանության են՝Ալիևի կլանին ոչինչ չի սպառնում՝հայ ռազմագերիները չեն վերադառնա Երևան, հայերը չեն վերադառնա Արցախ, իսկ հայկական բանակը շարունակելու է թուլանալ։
ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները Թրամփի օրոք զարգանալու են՝ադրբեջանական նավթն ու գազը հետաքրքիր են Եվրոպային։ Թրամփի օրոք ԱՄՆ վարելու ավելի հակաիրանական և իսրայելամետ քաղաքականություն, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը, որպես Իսրայելի և ՆԱՏՕ-ի պլացդարմ ընդդեմ Իրանի ավելի է մեծացնելու իր գեոպոլիտիկ նշանակությունն Արևմուտքի համար։

Ադրբեջանն ունի հայոց պետականության ոչնչացման հստակ ճանապարհային քարտեզ՝Արցախի օկուպացիան այդ մեծ ծրագրի միայն սկիզբն էր։ Հաջորդը՝Սյունիքն է, ինչին հետևելու է ադրբեջանցիների վերադարձը ՀՀ։ Հայաստանի թրքացումը տեղի է ունենալու մեծ տեմպերով՝բաց սահմանները միայն նպաստելու են այդ գործընթացին։
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բաց սահմանները ձեռտնու են լինելու Փաշինյանին ու ՔՊ-ականներին՝այդ թվում նրանց սրտի օլիգարխներին։
ՀՀ հասարակ քաղաքացիները, ովքեր ապրում են աշխատավարձով՝ոչինչ չեն արտահանելու կամ ներկրելու այդ երկրներից։ Օգտվելու են միայն օլիգարխները, որոնք միլիարդներ են վաստակելու՝մի մասն էլ ուղղելու են ՀՀ վերնախավին ու նրանց հսկողության տակ գտնվող կասկածելի հիմնադրամներին։

Հայոց պետականության փրկության համար անհրաժեշտ է հասնել Փաշինյանի և թիմի հեռացմանը՝դա շանս կտա խառնել Ալիևի և Արևմուտքի խաղաքարտերը ՀՀ-ի մասով։

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան