Մեծամորում «Lada»-ն հետիոտնի անցման վայրում վրաերթի է ենթարկել քաղաքացուն. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում «Lada» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտնին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարութ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով