Գյումրին իշխանության մանիպուլյացիաների թակարդում. Փաշինյանը միայն մարտ ամսին է մտադիր Գյումրիում ընտրություն կազմակերպել․ ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյան

Համահայկական Ճակատ շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանի համոզմամբ Փաշինյանը միայն մարտ ամսին է մտադիր Գյումրիում ընտրություն կազմակերպել։

Վերջին ամիսներին Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակը իշխանության կամայական քաղաքականության ցայտուն դրսևորում Է: Քաղաքը մնացել է առանց օրինական քաղաքապետի, իսկ իշխանությունները փորձում են արհեստական լուծումներ գտնել՝ շրջանցելով օրենքի պահանջները: Ի սկզբանե, երբ Փաշինյանը հորդորել-պարտադրել է Գյումրու ավագանու անդամներին հրաժարականի դիմուներ ներկայացնել, նա տեղյակ չի եղել, որ կարող է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, միայն քաղաքային իշխանությունը ոչնչացնելուց հետո է պարզվել, որ ինքը զրկված է նման իրավասությունից, հիմա խնդիր է դրված օրենսդրությունը համապատասխանեցնել փաշինյանական քմահաճույքին:

Ներկայումս գործող օրենսդրական կարգավորմամբ ավագանին պետք է նոր քաղաքապետ ընտրի, բայց քանի որ նոր մեծամասնություն չի ձևավորվում, ՔՊ-ն չի կարողանում մեծամասնություն ստանալ, միակ տարբերակը մնում է ավագանին լուծարելը և նոր ընտրություն կազմակերպելը: Սա է Փաշինյանի ստեղծած արհեստական ճգնաժամը հաղթահարելու միակ օրենսդրական լուծումը:

 

Փոխարենը՝ Փաշինյանի թիմը ստիպված նախաձեռնելու է արտահերթ ԱԺ նիստ՝ ՏԻՄ օրենքում փոփոխություններ կատարելու համար: Այս քայլը հուշում է իշխանության ձգտումը՝ օրենքը հարմարեցնել սեփական քաղաքական նպատակներին, սեփական շահերին, և ընտրական գործընթացը վերահսկել արհեստական միջոցներով :

Հատկանշական է, որ Փաշինյանը միայն մարտ ամսին է մտադիր Գյումրիում ընտրություն կազմակերպել, որ մինչ այդ կարողանա որոշ փողոցների ասֆալտապատմամբ, մարդկանց սոցիալական օգնություն բաժանելով, սրան նրան սիրաշահելով մոռացության տալ իր 7 տարվա պաշտանավարման խայտառակ արդյունքները, և կարողանա շահել դոմիկներում մի կերպ իրենց գոյությունը քարշ տվող գյումրեցիների աջակցությունը: Ավելի տանելի սոցիալական պայմաններում ապրողները հազիվ թե Փաշինյանի ՔՊ-ին և նրա տեղական ուսապարկներին ձայն տան:

Փաշինյանի գործունեությունը ըստ էության ոչնչացնում է տեղական ինքնակառավարման ինստիտուտը և ցույց է տալիս, թե որքանով է Հայաստանը իսկապես ժողովրդավարական: Ըստ էության 2021 թվականի Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները և գյումրեցի ընտրողների քվեն զրոյացվել է, քաղաքը ինչպես և ողջ երկիրը մատնվել է անիշխանության և անտերության: Բայց դրա համար չկա ոչ մեղավոր և ոչ էլ պատասխանատու: Ինչպես գիտենք Փաշինյանը իրեն հայտարարել է անմեղսունակ, և մտածում է որ դա իրեն կօգնի ազատվել իր գործած չարագործությունների համար պատասխան տալու պարտավորությունից: Փաշինյանը մեղսունակ է թե անմեղսունակ, կորոշի հոբեբուժական փորձաքննությունը, իսկ նրա մեղավորությունը և պատժի չափը դատարանը, բայց դա տեղի կունենա միայն իշխանափոխությունից, և երկրում օրինական իշխանության հաստատումից հետո:

Համահայկական Ճակատ շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյան

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան