Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտե և հաստատվել դրա կազմը:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել կոմիտե և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի։

Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում վարչապետին ներկայացնել առաջարկություններ կոմիտեի աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մեխանիզմների վերաբերյալ»:

Ըստ այդմ, նորաստեղծ կոմիտեն կգլխավորի վարչապետի գլխավոր խորհրդականը, կոմիտեի կազմում են ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ԱԳ փոխնախարարը, Առողջապահության փոխնախարարը, Էկոնոմիկայի փոխնախարարը, ԿԳՄՍ փոխնախարարը, Շրջակա միջավայրի փոխնախարարը, Ոստիկանության պետը, ՏԿԵ փոխնախարարը, Ֆինանսների փոխնախարարը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ԱԱԾ տնօրենի տեղակալը, Երևանի փոխքաղաքապետը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահը, Պետական արարողակարգի ծառայության պետը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը եւ այլք:

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան