Վաշինգտոնն իր դաշնակիցների հետ ցանկանում է քաոս ստեղծել ԱՊՀ-ում եւ Համագործակցության տարածքը վերածել էժան ռեսուրսային բազայի, ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Իր հերթին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ նրա եվրոպական դաշնակիցները շփվում են ԱՊՀ երկրների ազգայնականների հետ՝ նրանց տարածքներում ուկրաինական սցենարն իրականացնելու համար։
ԱՄՆ-ն հետխորհրդային երկրները վերածում է հակառուսական ճակատի։ Փաշինյանն ու ՔՊ-ն ցանկանում են ՀՀ մաս դարձնել Արևմուտքի այդ հակառուսական գլոբալ ծրագրի և այդ պատճառով բոլոր ոլորտներում խզում են կապերը ՌԴ-ի հետ՝կամ դրանք պահում են ֆորմալ դաշտում, ինչպես դա առկա է ՀԱՊԿ-ի շրջանակներում։ ՀՀ դե-յուրե մնում է կազմակերպության անդամ, սակայն դե-ֆակտո չի մասնակցում այդ կազմակերպության գործունեությանը կամ ամրապնդմանը։
Արևմուտքը գիտակցում է, որ կորցնում է Ուկրաինան և Վրաստանը, որոնք ժամանակին հակառուսական պլացդարմներ էին։ ՌԴ հաղթելու է ուկրաինական պատերազմում, իսկ Վրաստանում իշխանության են եկել ռուսամետ ուժեր։
Արևմուտքը ցանկանում է Հարավային Կովկասում ի դեմս Հայաստանի ստեղծել Մոսկվայի դեմ երկրորդ ճակատ՝նոր Ուկրաինա և այս առումով ՔՊ-ն ու նրանց հեծանիվի սիրահար առաջնորդը պատրաստ են կատարել հակառուսական օրակարգ։
Արևմուտքին չի հետաքրքրում Հայաստանի ու անգամ Փաշինյանի ապագան՝նրանք ցանկանում են թուլացնել ՌԴ-ն և դուրս մղել Հարավային Կովկասից և եթե դրա համար պետք է, որպեսզի ՀՀ-ում բնակվեն թուրքեր և ադրբեջանցիներ, իսկ ռուսական գազը ՀՀ-ի համար փոխարինվի ադրբեջանական գազով՝դա Արևմուտքի համար որևէ խնդիր չէ։
ՔՊ-ն էլ հանուն փողի և իշխանության պատրաստ է կատարել Բաքվի, Անկարայի, Բրյուսելի և Վաշինգտոնի ցանկացած պատվեր։
ՀՀ-ում իշխանության են բերվել Արևմուտքի լոբբիստները, ովքեր պայքարելու են ՌԴ-ի դեմ և հանուն սեփական աթոռի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիները պասիվ են և դուրս չեն գալիս պայքարի հանուն պետականության փրկության։