«Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Իսրայելի կառավարությանը կոչ է արել հավանություն տալ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ զինադադարի համաձայնագրի նախագծին։

«Հուսանք, որ Նեթանյահուի կառավարությունը կընդունի զինադադար հաստատելու մասին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջարկած համաձայնության նախագիծը։ Այլևս ոչ մի  արդարացում, ոչ մի հավելյալ պահանջ։ Դադարեցրեք ռազմական գործողությունները։ Դադարեցրեք մարդկանց սպանությունները»,- Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպման մեկնարկից առաջ ասել է Բորելը։

Բորելի խոսքով՝ համաձայնագրի առաջարկված նախագծում հաշվի են առնվել Իսրայելի կողմից առաջ քաշված անվտանգության բոլոր պահանջները։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է նաև, որ հրադադարը միանգամայն անհրաժեշտ է, հակառակ դեպքում «Լիբանանը կկործանվի»։

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան