ՄԵԴԻԱ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Նոյեմբերի 23-25

Նոյեմբերի 26-ի այս պահի դրությամբ՝

  • Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը։ Դրան նախատեսվում է նաև Հայաստանի մասնակցությունը
  • Հայաստան է ժամանել Լեհաստանի նախագահը։ Նրան պաշտոնական արարողությամբ դիմավորել է Վահագն Խաչատուրյանը։
  • Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, նա ներկայումս զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։
  • Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք, մի շարք մարզերում արդեն ձյուն է տեղում։ Տեղեկություններ կան, որ Տավուշում, Սյունիքում ճանապարհների մաքրման աշխատանքներ չեն իրականացվում։ Երեկ գիշերը եղանակային վատ պայմանների արդյունքում ավտովթարի պատճառով զոհ ու վիրավոր ունենք։

Թեհրանն ու Բաքուն զրոավարժություն են անում

Իրանի Արդաբիլ նահանգի սահմանամերձ Ասլանդոզ քաղաքի տարածքում մեկնարկել են Իրանի և Ադրբեջանի համատեղ ցամաքային զորավարժությունները՝ այս տարվա ընթացքում արդեն 3-րդը։

Հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները տևելու են 4 օր, որի ընթացքում մասնակիցները փորձելու են «ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը, բարձրացնել ռազմական կարողությունները, ընդլայնել պաշտպանական համագործակցությունն օպերատիվ և մարտավարական մակարդակներում»:

Վերլուծաբանները այս զորավարժությունները առավելապես կապում են Իրանի ջանքերի հետ, որն ամեն կերպ փորձում է զսպել Ադրբեջանին։ Հետաքրքրական է այս մոտեցումը, քանի որ եթե Ադրբեջանն ամեն դեպքում Հայաստանի վրա հարձակվելու հրահանգ ստանա, դաանելուէ՝առանցմտածելու։ՍակայնԻրաննայդժամանակարդենորոշակիորենհասկանալուէադրբեջանականուժերիտակտիկանուիմանալուէ՝ինչպեսդիմակայելուդիմադրել։

ՌուսաստանՀայաստան հարաբերություններում տխուր վիճակ է

Այս օրերին Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը իր հանրային ելույթներում խոսել է նաև ԵրևանՄոսկվա հարաբերությունների «բարդ փուլի» մասին։ Դրան զուգահեռ նա հույս է հայտնել, որ ամեն դեպքում հնարավոր կլինի Հայաստանը վերադարձնել դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, քանի որ «համադրելի իրական այլընտրանքներ չկան»։ Նա նաև ասել է, որ «Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը»։

Այս հայտարարությունները հետաքրքրական են մի քանի պատճառով։ նաև դրանք ևս մեկ անգամ հաստատում են այն, որ Մոսկվայի հետարքրքրությունները մեր տարածաշրջանում չեն վերանում։ Դրանից բացի՝ վերջին շրջանում Ռուսաստանի համաշխարհային կշռի ավելացման ֆոնին, սրանք ինչոր առումով նշանակում են, որ «այնտեղ հարցերը շուտով կլուծենք ու կվերադառնանք»՝ անկախ նրանից Փաշինյանը ամեն կերպ դեպի Արևմուտք չձգտի, թե ոչ՝ ներառյալ իր վերջին հարցազրույցում Ռուսաստանը՝ որպես «ուրիշ, ավելի ուժեղ բռունցք» ներկայացնելով։

Այնուհանդերձ, այս մեսիջները Հայաստանի կառավարության համար անլսելի են։ Մեր ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը ասել է, որ նոյեմբերի 28-ին, Աստանայում կայանալիք ՀԱՊԿ ԱԳՆների, ՊՆների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին Հայաստանը չի մասնակցի։

Փաստացի, Հայաստանն իրեն դուրս է դնում բոլոր տարածաշրջանային ֆորմատներից՝ ձգտելով հեռուներում գտնվող ինչոր միֆական և արդեն իրականում գոյություն չունեցող Արևմուտք։

Փոխարենը ՀՀ ԱԺ պատվիրակությունը նոյեմբերի 22-25-ը մասնակցել է ՆԱՏՕի ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Մեր պատվիրակութունը ներառում է Անդրանիկ Քոչարյանին, Վահագն Ալեքսանյանին և Արուսյակ Ջուլհակյանին։ Պատվիրակության հետ ՆԱՏՕի ԽՎ աշնանային նստաշրջանի և հանձնաժողովների աշխատանքներին մասնակցում են նաև կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը և Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Անահիտ Հարությունյանը:

ՌուսաստանՈւկրաինա հակամարտության բեկումը

Ռուսական «Օրեշնիկը» իսկական պանիկա է առաջացրել Արևմուտքում։ Կրակի վրա յուղ է լցնում նաև ռուսական բանակի առաջընթացը Ուկրաինայում։ Ըստ Reuters-ի՝ Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը։ Բնակաբար Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար։ Բա հո չի մեղադրի Ֆրանսիային, որի ԱԳՆն ասել է, թե «Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան»։ Ու ընդհանրապես, վերջին օրերին եվրոպական մամուլն անընդհատ գրում է այն մասին, որ Եվրոպայում վերսկսվել են Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկումները։ Ու թեև  ՄԱԿի գլխավոր քարտուղար Գուտերեշը հայտարարել է այն մասին, որ Ուկրաինա մատակարարվող ականները չափազանց վտանգավոր են, Եվրոպան ու ԱՄՆնանդրդվելիեն։

Այս ֆոնին շատ հետաքրքիր է ՆԱՏՕի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերի այն հայտարարությունը, թե Արևմտյան առաջատար ընկերությունները պետք է պատրաստվեն պատերազմի և համապատասխանաբար հարմարեցնեն իրենց արտադրության և բաշխման գծերը, որպեսզի ավելի քիչ խոցելի լինեն «Ռուսաստանի և Չինաստանի շանտաժի համար»։ «Եթե մենք կարողանանք ապահովել բոլոր կենսական ծառայությունների և ապրանքների առաքումը բոլոր պայմաններում, դա կլինի մեր զսպող ուժի հիմնական մասը»։ Ըստ Բաուերի՝ պատերազմը դրսևորվելու է «դիվերսիաների» միջոցով՝ էներգետիկայի իմաստով՝ Ռուսատսանից և չինական ապրանքների մատակարարման «խաթարմամբ»։

Կարճ ասած, առաջիկայում պետք է սպասել ՌԴի էներգետիկ ենթակառուցվածքների և չինական լոգիստիկ ուղիների վրա դիվերսիաների՝ ՆԱՏՕական ուժերի կողմից։ Հետաքրքիր է, որ ամեն դեպքում իրենց գործողությունների մասին ակնարկհայտարարություններ են անում։ 

Այս հայտարարությանը նախորդել է ՆԱՏՕի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, որի շրջանակներում նրանք քննարկել են անվտանգության գլոբալ մարտահրավերների ամբողջ համալիրը, «որոնց բախվում է դաշինքը»։ Կարող ենք ենթադրել, որ Թրամփը նաև Ռյուտեի հետ է քննարկել պատերազմները կանգնեցնելու իր որոշման մասին, ու հիմա ՆԱՏՕն փորձում է «վերջին վագոնին» հասցնել, որվերջնականապեսապակայունացնիաշխարհը։

Հետաքրքրական է նաև այն, որ իր նախորդ նախագահության փուլում Թրամփը բազմիցս է խոսել ՆԱՏՕի վերաիմաստավորման անհրաժեշտության մասին։ Հավանական է, որ հիմա էլ այդպիսի պլաններ ունի։

Ռազմական վերադասավորումները շարունակվում են

Շատ հետաքրքիր հայտարարություններ են հնչում աշխարհի տարբեր երկրների ներկա ու նախկին ղեկավարներ, որոնք ևս մեկ անգամ փաստում են այն, որ աշխարհում ռազմական և աշխարհաքաղաքական վերադասավորումներ են լինելու։ Բայց առանձնացնենք մեր տարածաշրջանին վերաբերողները։ Այսպես, Հաքան Ֆիդանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ զորքերը կարող են դուրս գալ Սիրիայից՝ Թրամփի որոշմամբ։ Սա ուղղակի կարող է նշանակել նոր էսկալացիա Մերձավոր Արևելյան տարածաշրջանում՝ ուղղված Իրանի և Ռուսաստանի դեմ։ Իսկ սա իրականում Իսրայելին աջակցության ուղիղ դրսևորում կլինի։ Միայն պարզ չէ, թեայդդեպքումինչպեսէԹուրքիանբացատրելուիրկեղծհակաիսրայելականլինելը։

Ֆիդանն ու Լավրովը նաև թուրքական կողմից նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, որից հայտնի է միայն այն, որ քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարցեր։ Ամենայն հավանականությամբ, քննարկմանառանցքըկրկինՍիրիանէեղել։

Կլինի՞ զինադադար

Մերձավոր Արևելքում շարունակվում է դժոխքը։ Դա են փաստում նաև այնտեղ մեկնած Բորելի հայտարարությունները, որի առանցքն այն է, որ պետք է ճնշում գործադրել Իսրայելի և «Հեզբոլլահի» վրա՝ խաղաղության հասնելու համար։ Շատ ավելի կոշտ է եղել Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը, որն ասել է. «Ձերբակալության օրդերը բավարար չէ, Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել»։

Իսկ այս ընթացքում, ամենայն հավանականությամբ նաև համաշխարհային հանրության ճնշման արդյուքնում, Իսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարին, իսկ Բենիամին Նեթանյահուն, ըստ իսրայելական աղբյուրների, աշխատում է այն հանրությանը ներկայացնելու վրա:

«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նաիմ Քասեմն անցյալ շաբաթ ասել էր, որ շարժումը վերանայել է զինադադարի առաջարկը, որը ներկայումս ներառում է  երեք փուլ՝ զինադադար, որին կհաջորդի «Հեզբոլլահ»-ի կողմից Լիտանի գետից հյուսիս իր ուժերի դուրսբերումը, Իսրայելի զորքերի դուրսբերումը հարավային Լիբանանից, և սահմանային տարածքների սահմանազատման շուրջ իսրայելալիբանանյան բանակցություններ։

Այնուհանդերձ, ըստ իսրայելական աղբյուրների, թեև Նեթանյահուն բարձր մակարդակով խորհրդակցություններ է անցկացրել այդ հարցով, բայց համաձայնությունը վերջնական չէ, և որ մի շարք հարցեր դեռ պետք է լուծվեն, սակայն Երուսաղեմը հաստատել է առաջարկի հիմնական դրույթները:

Այնպես որ, քանի դեռ վերջնական հրադադար հայտարարված չէ, եզրակացություններ պետք չէ անել, մանավանդ, որ նախկինում էլ մի քանի անհաջող փորձեր եղել են։

Իրանն ու Սաուդյան Արաբիան

Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ ԹախտՌավանչին  հայտարարել է, որ Իրանը և Սաուդյան Արաբիան հավատարիմ են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչը պահանջում է երկկողմ տարածաշրջանային համագործակցություն, համագործակցության ամրապնդում և առկա սպառնալիքների նվազեցում: Նա նաև նշել է երկու երկրների միջև քաղաքական, անվտանգության, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը

Ու սա այն պարագայում, երբընդամենըմիքանիտարիառաջորևէձևաչափովերկխոսությունանգամհնարավորչէրպատկերացնել։

Անհնարինն իրական է շարքից է նաև այն, որ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրամիության հետ, որպեսզի վերսկսի 2015 թվականին կասեցված միջուկային համաձայնագիրը երկրի և վեց խոշոր տերությունների, այդ թվում՝ երեք եվրոպական երկրների և ԱՄՆի միջև։

Իրանը կայուն քայլերով ամրապնդում է իր տեղն ու դերը, իսկ միջուկային համաձայնագրի վերաթողարկման արդյունքում, դա շա ավելի է ընդգծվելու։

ՌուսաստանԻրան

Նույն շարքից է ՌԴԻրան հարաբերությունների ամրապնդումը։ Ռուսաստանի և Իրանի միջև առաջիկայում ստորագրվելիք համապարփակ գործընկերության համաձայնագիրը, ըստ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի, կներառի պաշտպանության և անվտանգության ոլորտները։ «Ինչ վերաբերում է նշված հիմնարար փաստաթղթի բովանդակությանը, ապա ես ժամանակից շուտ չէի բացահայտի մանրամասները։ Նշեմ միայն, որ այն կհամապատասխանի մեր ժամանակի մարտահրավերներին ու պահանջներին՝ ընդգրկելով ռուսիրանական համագործակցության գրեթե բոլոր ներկա և հեռանկարային ոլորտները, այդ թվում՝ պաշտպանությունն ու անվտանգությունը»։

ՌԴն ու Իրանը հասկանում են, որմարտահրավերներըընդհանուրենումիասնականճակատովդրանցդեմառնելնավելիհեշտուհամակարգվածէլինելու։

ՀայաստանԱդրբեջան

Իսկ Հայաստանն իր մարտահրավերները ոչ միայն չի հասկանում, այլև դրանց էական ուշադրություն էլ չի դարձնում։ Արդեն որերորդ անգամ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հայտարարել է, թե պետք է բարձր պահել զորքի մարտունակությունն ու զգոնությունը ադրբեջանահայկական «պայմանական սահմանին»։  Նկատենք ձևակերպումը։ Ու մեր իշխանությունները խոսում են սահմանազատման ու խաղաղության մասին

Փոխարենը ՀՀում Ֆրանսիայի դեսպանն է քաղաքական ապտակ հասցնում ՀՀ վարչապետին՝ հրապարակելով Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգի քարտեզ ը և գրելով՝ «Միակն ու անկրկնելին»։ Ասենք, էլ ո՞նց այդ մարդուն ասեն, որ ինքը ոչ թե կիսագրագետ է, այլ անգրագետ ու քաղաքական տհաս։

Իսկ մեր ԱԳՆն «դուխ է անում» միայն ասել, թե «Ինչպես նախկինում հնչեցրել ենք պաշտոնական դիրքորոշումներում, ՀՀն կտրականապես մերժում է հարևան պետության նկատմամբ տարածքային նկրտումներ ենթադրող նմանօրինակ ցանկացած կեղծ նարատիվ»՝ COP29-ի շրջանակներում Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից կազմակերպված  «Ադրբեջանական Երևան» միջոցառման հետ կապված։

Իսկ այս ընթացքում Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին ու ինչպես հատուկ է նորմալ քաղաքական գործիչներին, քննարկել բացառապես ԱՄՆի հետ հարաբերությունների հարցեր, ոչ թե մեզ նման «նվնվոց»։ Լավ է, Թրամփին էլ «խաղաղության խաչմերուկը» չէին նվիրել։

Վրաստանում շարունակվում են բողոքի գործողությունները

Անկախ վրացի ընդդիմադիրների բողոքի ցույցերից, որոնց ինտենսիվությունից դժգոհ էր անգամ ընդդիմության փաստացի ղեկավար ու երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին է սրտնեղում, Վրաստանում կայացավ նորընտիր պառլամենտի առաջին նիստը, ճիշտ է՝ անվտանգության ուժեղացված միջոցառումներով։ Զուրաբիշվիլին նաև «Սև երկուշաբթի» է բնութագրել նիստի օրը։ Ու այնուհանդերձ, Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանն առաջին նիստում նորմալ աշխատել է, նույնիսկ նախագահ է վերընտրել Շալվա Պապուաշվիլիին։ Ներկայիս վարչապետը, սակայն ասել է, որ Վրաստանի կառավարության նոր կազմում փոփոխություններ կլինեն։ Հիշեցնենք, որ մանդատները վայր են դրել «Վրացական երազանք»-ի նախագահ Իվանիշվիլին, նախկին վարչապետ Ղարիբաշվիլին և ներկայիս վարչապետ Կոբախիձեն, քանի որ նրանց «ֆիկտիվ» են եղել ընտրացուցակում։ Ու կարելի է ենթադրել, որնրանքամենդեպքումլինելուենառաջիկակառավարությանկազմում։

Հովիկ Աղազարյանն ի վերջո կդնի՞ մանդատը

Պարզվեց, Հովիկ Աղազարյանն ամենաուժեղ ընդդիմությունն է՝ հենց ՔՊի ներսում։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրայինին տված հարցազրույցում հնչեցրած «հորդորից» հետո Աղազարյանը հանդգնում է անմիջապես չենթարկվել «գերագույնի» հրահանգներին։ Նա նախապես հայտարարել էր, որ իր որոշման մասին կհայտնի երկուշաբթի երեկոյան, երբ կհանդիպի նաև Ալեն Սիմոնյանին։ Հետո հայտարարեց, թե «կան հանգամանքներ» ուայդպատճառովևսերկուօրկմտածի։

Մի բան պարզ է։ Այս պահի դրությամբ ամբողջ պետական ապարատում Փաշինյանի հակաօրինություններին դիմադրող միակ մարդը Հովիկ Աղազարյանն է։

Նախկին քպականը կոշտ քննադատում է Փաշինյանին

ՔՊում իհարե կան մարդիկ, որ լուռ ենթարկվում են կամ թեթև «կծմծում», բայց «խիզախները», որպես կանոն, արդեն ՔՊից դուրս են ու նրանց տարբեր դրսևորումները ներկա քպականների կողմից գնահատվում են՝ որպես «օբիժնիկություն»։ Այնուհանդրեձ, նրանք խոսում են։ Ու այդպիսի խոսողներից մեկն էլ Հակոբ Կարապետյանն է, որը զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակի պաշտոնը ու հայտնի է «թքելու» մասին գրառումներով։ Հիմա նա վրդովվում է, որ Նիկոլի կինը իրեն շատ հավաք ու համեստ է պահում Հռոմի պապի մոտ, բայցհայոցհայրապետիմոտսանձարձակիհագուստովուվարքովէներկայանում։

ՔՊից սկսել է բողոքել նաև Սամվել Բաբայանը, թե բա «Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում»։ Չլինի առաջիկայում նոր ընտրություններին որպես Փաշինյանի «ընդդիմություն» խաղալուհավակնություններնենավելացել։

Աննա Հակոբյանն ինչի է պատրաստվում

Ամեն օր Հայաստանի պարտքը շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացնող Փաշինյանի կինը շա՜տ տարօրինակ սոցցանցային ակտիվություն է դրսևորում, այնպիսին, որ նույնիսկ հայտնի բլոգերները երանի կտային։ Ավելին, այդ կինը պարզել է, որ 3 սոցիալական էջով «1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ», ինչ թույլ է տալիս պատկերացում կազմել նրա՝ հաջողության պատկերացումների մասին ու նաև ենթադրել, թեինչհեռահարնպատակներունի։

Ամբողջ ազգին անգրագետ անվանող սույն կինը 2025-ը «կրթվելու տարի» է հայտարարել (հուսանք՝ կսկսի իր «ընտանիքից»)։ Ու նույն գծի մեջ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի իր այցելության մասին գրել, թե «հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի փորձառությամբ»։ Դե հետո էլ «շուքով» վերադարձելէԵրևանուանպայմանայդմասինպատմելիրհետևորդներին։

Դեռ որևէ անգամ այս կնոջ ակտիվությունը Հայաստանի վրա լավ չի անդրադարձել։ Այսքանն ասենք ու սպասենք առաջիկա «գլխիս գալիքներին»։

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով