Բոլոր տարբերակները, այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու հնարավորության, սեղանին են. ԵՄ դեսպանը՝ Վրաստանի իշխանությունների որոշման մասին

Եվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։

«Վերջին շրջանում Վրաստանի հարցը քննարկվել է մի քանի անգամ։ Վրաստանի հարցը ԵՄ 27 երկրների արտգործնախարարները կքննարկեն դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը։ Կարծում եմ՝ այս հանդիպումից հետո կարող եմ ձեզ ավելի շատ տեղեկություններ տրամադրել։ Այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ բոլոր տարբերակները սեղանին են։ Սրանք այն տարբերակներն են, որոնց մասին մենք խոսում ենք արդեն մի քանի ամիս, այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու հնարավորության մասին»,- ասել է Հերչինսկին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել ԵՄ բյուջետային բոլոր դրամաշնորհներից։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ դրա պատճառները ԵՄ-ի մշտական ​​շանտաժն են՝ կապված անդամակցության երկխոսության մեկնարկի հետ, խորհրդարանի կողմից ընդունված մի շարք օրենքներ չեղյալ հայտարարելու պահանջները և վրացական իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը։

Կոբախիձեի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել որոշ քաղաքացիների մոտ: Նրանք հինգշաբթի սկսել են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ։ Հանրահավաքը վերաճել է ոստիկանների հետ ծեծկռտուքի, ինչի հետևանքով վիրավորվել են իրավապահներ, ցուցարարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հատուկջոկատայինները ցրել են ցուցարարներին։

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան