ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում առկա խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը։

ՖԱՍԹ-ը նախաձեռնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։

Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` կարծրատիպային մոտեցումների արդյունք են։

«Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց: Բացի այդ, ոլորտի վերաբերյալ կարգավորումները լիարժեք չեն կամ պատշաճ իրացված չեն։ Սա վերաբերում է նաև կանանց իրավունքների խթանման և պաշտպանության հետ կապված բոլոր հնարավոր հարցերին։ Խնդիրն ավելի ակնառում է, երբ դիտարկում ենք խոցելի խմբերին՝ հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն ունեցող անձին խնամող, ազգային փոքրամասնությունները ներկայացնող կանանց և այլն։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան, վստահ կարող եմ ասել, որ նրանց խնդիրները պատշաճ հասցեավորված չեն։ Պատճառները, վստահաբար, տարբեր են: Դրանց թվում կարևոր եմ համարում հիշատակել խնդիրների նկատմամբ հասարակության ընդհանուր մերժողական վերաբեմունքը, ինչը մեծացնում է հավանականությունը, որ դրանք ոչ միայն չեն հաղթահարվի, այլև  էլ ավելի կմեծանան և կխորանան»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն արձանագրել է, որ մոտեցումների փոփոխման առումով անհրաժեշտ է լուրջ կամք և հստակ մեթոդաբանություն։

«Առաջին հերթին պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Կարծրատիպային մոտեցումներն առաջին հերթին տարածվում են հենց նշված հաստատություններում կրթության համակարգի և առկա միջավայրի միջոցով»,- ասել է Պաշտպանը։

Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ևԳերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը։ Մասնակցել են միջազգային կազմակերպությունների, պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, դեսպաններ։

ՖԱՍԹ ծրագրի բացման միջոցառման շրջանակներում անցկացվել է նաև պանելային քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել Ֆեմինիստական զարգացմանը և գենդերային հավասարությանն ուղղված գլոբալ գործողություններին և Հայաստանում գենդերային արդարությանը հասնելու ուղիներին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն