Բարձունքները հիմա տալիս են, որ ՀՀ-ն ընկնի Արցախի օրը։ Այդ մասին հայտարարել է գեներալ Նորատ Տեր–Գրիգորյանցը։
Փաշինյան-Ալիև տանդեմը ՀՀ-ի դեմ ծրագրում է Արցախ-2 օպերացիան՝ՀՀ հայաթափելու ու ՀՀ-ում ադրբեջանցիներ բնակեցնելու համար։ Դրա համար Արցախը ՔՊ-ն պատերազմի իմիտացիայով զիջեց Բաքվին՝հայոց բանակի ողնաշարը կոտրվեց, որպեսզի ՀՀ-ն ի վիճակի չլինի հետ վերցնել Արցախը կամ պաշտպանել ապագայում Սյունիքը։
ՔՊ-ն վարում է տնտեսական այնպիսի աղետալի քաղաքականություն, որպեսզի ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով արտագաղթեն ՀՀ-ից։ Արցախցիներին հատկացվող ֆինանսական աջակցությունը կրճատվում է, որպեսզի արցախահայությունը լքի Հայաստանն ու դրանով ՔՊ-ն ու Փաշինյանը կարողանան վերջնականապես փակել հայկական Արցախի էջը։ Դրան զուգահեռ հայոց բանակը կրճատվում է, իսկ սպայական կազմը՝դուրս է գալիս ծառայությունից։
Հենց այս հայակործան ծրագիրն իրականացնելու համար 2018թ․-ին գունավոր հեղաշրջման միջոցով ՀՀ-ում իշխանության բերվեցին Փաշինյանն ու թիմը։
Եթե ՔՊ-ն մնաց իշխանության և վերարտադրվեց 2026թ․-ին՝Հայաստանը վերջնականապես հայաթափվելու է, իսկ Սյունիքով միջանցք է տրամադրվելու Ադրբեջանին։
Ադրբեջանի նպատակն է գրավել ողջ Հայաստանը՝ռազմական, տնտեսական և դեմոգրաֆիկ գործիքակազմերով։
Արցախի օկուպացիան՝Հայաստանի ոչնչացման առաջին փուլն էր։ Երկրորդ թիրախը՝Սյունիքն է, իսկ երրորդը՝ Երևանը։
Սեդա Գևորգյան