Առանց ՌԴ Հայաստան չի լինի, բայց ՀՀ իշխանությունն այդպես չի կարծում: Այդ մասին հայտարարել է Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։
ՌԴ-ն Փաշինյանին մեղադրում է հայոց պետականության կործանման մեջ։ ՌԴ-ն իր պաշտոնյայի շուրթերով ՔՊ-ին մեսիջ է փոխանցում, որ հակառուսական գծի շարունակությունը հանգեցնելու է հայոց պետականության կործանման ու Արևմուտքը չի փրկելու ՀՀ-ն՝թուրք-ադրբեջանական նոր հարձակման ժամանակ։
ՌԴ-ն ՀՀ-ին ու հայ ժողովրդին ընկալում է, որպես ռազմավարական դաշնակից ու բարեկամ՝Փաշինյանին ու ՔՊ-ին, որպես Արևմուտքի դրածո և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող խմբակ։
ՌԴ-ն ուկրաինական պատերազմում հաղթելու է և ԱՄՆ-ի նոր նախագահը հետխորհրդային ողջ տարածաշրջանը կրկին վերադարձնելու է ռուսական ազդեցության գոտի՝Վրաստանն ու Ադրբեջանն արդեն իսկ Մոսկվայի հետ ունեն խորը տնտեսական, իսկ Բաքուն նաև ռազմա-քաղաքական կապեր։
ՀՀ-ն Հարավային Կովկասում Արևմուտքի միակ հենարանն է՝Փաշինյանի ու ՔՊ-ի վարած հակառուսական քաղաքականության արդյունքում։
Սակայն շուտով Փաշինյանն ու թիմը կամ ԱՄՆ-ից մեկ զանգով սկսելու են ռուսամետ խաղալ՝կամ հեռացվելու են իշխանությունից, քանի որ Մոսկվայի համար անընդունելի են ՔՊ-ականների վարած հակառուսական քաղաքականությունն ու հակառուսականության տարածումը ՀՀ քաղաքացիների շրջանում՝ տարբեր արևմտյան ՀԿ-ների ու ռուսաֆոբ ուժերի միջոցով։
ՀՀ-ում իշխանափոխությունից հետո հայ-ռուսական կապերը նոր որակ են ստանալու, ինչն ազդելու է ՀՀ տնտեսական վիճակի և հայոց բանակի մարտունակության վրա։
Սեդա Գևորգյան