Ռուսաստանի առջև դրված է միջուկային փորձարկումները վերսկսելու հարցը՝ ԱՄՆ-ի էսկալացիոն կուրսի ֆոնին իրավիճակը մնում է բարդ և մշտապես վերանայվում է ամբողջությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Այս հարցը դրված է։ Եվ ես, առանց որևէ բան ակնկալելու, կասեմ, որ իրավիճակը բավականին բարդ է՝ իր բոլոր բաղադրիչներով և բոլոր առումներով»,-նշել է Սերգեյ Ռյաբկովը։