Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Փաշինյանը դիտարկում է քաղաքական մրցակից

ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը հանդես եկավ ելույթով, որում մասնավորապես խոսեց պատերազմի արդյունքում անհետ կորածների, բռնի առևանգվածների և գերեվարվածների խնդրի մասին: 44 -օրյա պատերազմից և պարտությունից հետո, նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտիտուլյացիոն ակտով նախատեսվում էր գերիների փոխանակում՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: Այս պայմանավորվածությունը կարծես թե կայացավ, և կողմերը փոխանակեցին գերիներին, բայց նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը շարունակեց իր ագրեսիվ և հակահայկական քաղաքականությունը՝ օգտագործելով իր տեխնիկական և մարդկային գերազանցությունը` հարձակումներ սկսեց հայկական դիրքերի վրա՝ գերևարելով հայ զինվորականների, և հայտարարեց, որ դրանք այլևս ոչ թե գերիներ են, այլ հանցագործներ, ովքեր ներթափանցել են Ադրբեջանի տարածք և զբաղված են ահաբեկչական գործունեությամբ: Այս չորս տարիների ընթացքում Ադրբեջանը մեր հայրենակիցներին, մեր հայազգի գերիներին, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը օգտագործում է, որպես Հայաստանի դեմ շանտաժի գործիք:  Տևական ժամանակ է, որ ՀճՇ-ն զբաղվում է գերիների, անհետ կորածների ու բռնի առևանգվածների հարցով: Ու երբ դիմում ենք Հայաստանում գործող միջազգային կառույցներին, ցավոք նրանք նույնիսկ չգիտեն, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը ունի անհետ կորածներ։

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան