«Համահայկական ճակատ» կուսակցությունը 2024 թվականի նոյեմբերի 30-ին կազմակերպել էր արտահերթ համագումար։ Շարժման գլխավոր և կարևորագույն նպատակը Հայաստանի պետականության պահպանումն է։ Դա նշանակում է արտաքին և ներքին անվտանգության ամրապնդում, ազգային միասնության և պետականության հետագա զարգացման ապահովում: Փաշինյանն ու թիմը թիրախավորել են հայոց պետականությունը։ ՔՊ-ն ու նրա հեծանվային սպորտի սիրահար առաջնորդն Արցախը հանձնեցին Բաքվին՝Սյունիքի գրավումը դյուրացնելու համար։ Այսօր ՔՊ-ի քայլերի արդյունքում հայկական քաղաքներն ու գյուղերը դատարկվում են՝սոցիալական իրավիճակը պայթյունավտանգ է։ Չկան աշխատատեղեր, աշխատավարձերը՝աղքատիկ են, իսկ գնաճը՝ռեկորդային։ ՔՊ-ն բյուջեն, իսկ բյուջեի հաշվին նաև սեփական գրպանները լցնելու համար ավելացնում է հարկերն ու տուրքերը՝մտնելով ՀՀ քաղաքացիների գրպանները։ Երևանում թանկանում է տրասպորտը, իսկ ողջ ՀՀ-ում՝գրեթե բոլոր ապրանքներն ու ծառայությունները։ Եթե Ադրբեջանն Արցախը դատարկում էր ԱԹՍ-ներով, ապա ՔՊ-ն՝գնաճով ու նոր հարկերով։ ՀՀ քաղաքացիները պասիվ դիտորդի կարգավիճակում հետևել են Արցախի հանձնմանը, իսկ այսօր՝հայոց պետականության կործանմանը։ Փաշինյանն ու թիմը ձեռնտու են բոլորին, բացի հայ ազգից ու հայոց պետականությունից։ Հեծանիվի սիրահարը իր կամքով չի հեռանալու՝նա պատրաստ է ՀՀ հպարտ քաղաքացիների դեմ օգտագործել իրեն հավատարիմ ոստիկանությանն ու լուսաձայնային նռնակներ։ Փաշինյանի և թիմի հեռացումը հնարավոր է իրականացնել՝ազգային ուժերի համախմբման և ՀՀ քաղաքացիներին հիպնոզից հանելու միջոցով։
Սեդա Գևորգյան