Մեր փոխարեն ռուսը, ամերիկացին չեն գալու Երևան և փոխեն Նիկոլին։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ՀՃԿ արտահերթ համագումարին։ Նա շեշտել է, որ մենք պետք է պաշտպանենք մեր քույրերին, մեր հայրենիքը։ Արաշակ Կարապետյանի մեսիջը հստակ է, եթե պարզ վերլուծություն անենք, ապա կհասկանանք, որ Փաշինյանի հեռացումը ՀՀ քաղաքացիների պարտքն է. ՌԴ-ն և ԱՄՆ-ն պարտավոր չեն հայանպաստ քայլեր անել, եթե ՀՀ քաղաքացիների համար միևնույն է, թե ինչ է լինելու Հայաստանի կամ Սյունիքի հետ, կամ թե ինչ եղավ Արցախի հետ։ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն շարժվում են սեփական գեոպոլիտիկ շահերով՝հայկական ազգային, պետական շահերը պարտավոր են պաշպանել ՀՀ քաղաքացիները ու հայկական կուսակցությունները։ Փաշինյանն ու թիմը տարիներ շարունակ պաշտպանում են Բաքվի և Անկարայի, իսկ այսօր՝Արևմուտքի շահերը, նրանց հետաքրքրում է միայն սեփական աթոռն ու փողը։ Հայոց պետականության ապագան ՔՊ-ին ընդհանրապես չի հետաքրքրում՝դա նրանք ապացուցեցին Արցախը հանձնելով ու այսօր գնաճը հասցնելով այնպիսի մակարդակի, որ հայ ազգն արտագաղթում է տասնյակ հազարներով։ ՔՊ-ն դատարկում է Հայաստանը՝մոտեցնելով Մեծ Թուրանի ծրագրի իրականցումը։ Ալիևի համար Փաշինյանն ու թիմը՝Ալլահի նվերն են, քանի որ այլ ուժեր երբեք չէին հանձնի Արցախն ու չէին կազմաքանդի հայոց բանակը։ Արտաքին պարտքն ու արտագաղթն այսօր ռեկորդային են՝ինչը բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից։ ՔՊ-ականները դարձել են դոլարային միլիոնատերեր, իսկ հայ ազգն ապրում է աղքատության ճիրաններում։ Եթե ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չունեցավ, ապա ՀՀ-ին սպասում է Արցախի ճակատագիրը։
Սեդա Գևորգյան