Թուրքական դրոշը, որն Ադրբեջանի նախագահն այսօր տեսնում է իր պատուհանից, վաղը կարող է ծածանվել իր տանիքի վերևում։ Թուրքերը չեն ընդունում, որ կարող են լինել Ադրբեջան, Ղազախստան և այլ թյուրքական պետություններ։ Թուրքերը չեն թաքցնում, որ երազում են պանթյուրքիստական նախագծի մասին։ Նրանք ցանկանում են լուծել համաշխարհային հարցերը, բայց այդ իրավունքը նրանց չի ընձեռվելու։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Պանթուրքիզմը՝ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք։ Թուրքիան ցանկանում է կլանել թյուրքական աշխարհն ու դառնալ գերտերություն, որի ազդեցությունը տարածվելու է Ստամբուլից մինչև Չինաստան՝Սինցզյանի շրջան, Մերձավոր Արևելքում, ՌԴ-ի թյուրքախոս շրջաններում, Իրանի հյուսիսում, Հյուսիսային Աֆրիկայում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Ղրիմում։ Մեծ Թուրանի ծրագիրը, որը կյանքի է կոչում այսօր Էրդողանը սպառնում է երեք գերտերությունների՝ՌԴ-ին, Իրանին և Չինաստանին։ ՌԴ-ն՝պանթուրքական էքսպանսիա թույլ չտալու համար պետք է իր ռազմա-քաղաքական ազդեցության գոտում պահի Վրաստանը՝Վրաստանում իշխանության եկան ռուսամետ ուժեր, ովքեր չցանկացան դառնալ երկրորդ Ուկրաինա և հակառուսական 5-րդ շարասյուն՝անգլո-սաքսոնական ուժերի ձեռքում։ Բացի այդ, ՌԴ-ի համար կարևոր է, որպեսզի Ադրբեջանը չկլանվի Թուրքիայի կողմից, քանի որ այդ պարագայում Անկարան ելք կունենա դեպի Կասպից ծով, Հյուսիսային Կովկաս և թյուրքախոս Կենտրոնական Ասիա, ինչպես նաև ՌԴ-ի թյուրքախոս շրջաններ։ Հայաստանը՝ՌԴ-ի համար միշտ եղել է ռազմավարական դաշնակից, սակայն 2018թ․-ին իշխանության բերվեցին այնպիսի ուժեր, ովքեր հանձնելով հայոց պետականության հենասյուն Արցախն ու կազմաքանդելով բանակն ու հայ-ռուսական կապերը՝այսօր ցանկանում են ՌԴ-ին դուրս մղել ՀՀ-ից։ Թուրքիան ցանկանում է դառնալ պանթուրքական, պանիսլամիստական գերտերություն՝ՌԴ-ն, Իրանը, Չինաստանը դա թույլ չեն տա։ Այս մեծ գեոպոլիտիկ խաղում ՀՀ-ն պետք է խորացնի ռազմական դաշինքը ՌԴ-ի, Իրանի հետ, սակայն դա հնարավոր է միայն Երևանում իշխանափոխությունից հետո։