«Թավշյա» ՔՊ-ականները դոլարային միլիոնատերերի են վերածվել

«Օգտատերերից մեկը գրել էր, թե հորաքույրներիս, մորաքրոջս անունով միլիոնների թե միլիարդների գույք ունեմ: Ես իմ հարզատներին սիրում եմ՝ նրանց կոռուպցիայի հովանի չդարձնելու համար»: Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Թավշյա» ՔՊ-ականները դոլարային միլիոնատերերի են վերածվել՝մոռանալով ՀՀ հպարտ քաղաքացիների հոգսերի մասին։ Մինչև թավշյա հեղաշրջումը ՔՊ-ականներն շատ համեստ կյանքով էին ապրում՝իշխանության գալուց հետո նրանք ձեռք են բերում տասնյակ անշարժ գույքեր ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս՝թե ինչ մաշտաբների է հասել կոռուպցիան Փաշինյանի օրոք պարզ կդառնա միայն իշխանափոխությունից հետո, երբ ԱԱԾ-ն կբացահայտի ՔՊ-ականների օֆշորային հաշիվները։

ՔՊ-ի օրոք թալանն ու հովանավորչությունը նոր մակարդակի են բարձրացել՝առանցքային պաշտոններ են զբաղեցնում Փաշինյանի հարազատները՝ձևավորվել է իջևանյան կլան, իսկ ՔՊ-ի հետ փոխկապակցված մարդիկ դարձել են մարզպետեր, քաղաքապետեր և գյուղապետեր։

Այն ինչ քննադատում էր ընդդիմադիր Փաշինյանն՝այսօր ՀՀ-ում դարձել է առօրյա։ ՔՊ-ն շքեղ մեքենաներից է հետևում, թե ինչպես են իրենց ընտրած ՀՀ հպարտ, բայց աղքատ քաղաքացիները մի կերպ խցկվում թանկացող հասարակական տրանսպորտ և գրոշներ են ստանում՝բարձր աշխատավարձերի փոխարեն։

ՔՊ-ի բոլոր խոստումները սուտ էին՝Արցախը հանձնված է, թոշակներն ու աշխատավարձերը՝չեն բարձրանալու 2025թ․-ին, իսկ արտագաղթը նոր ռեկորդներ է սահմանում։

ՔՊ-ն ՀՀ հպարտ քաղաքացիների համար սահմանել է նոր հարկեր, տուրքեր՝դատարկ բյուջեն լցնելու, իսկ հետագայում այդ բյուջեից պարգևավճարներ ստանալու համար։

Հայաստանը մեծ տեմպերով գնում է դեպի անդունդ՝ՔՊ-ի և ՀՀ քաղաքացիների անտարբերության ֆոնին։ ՀՀ քաղաքացիները չեն ցանկանում ոտքի կանգնել՝Փաշինյանին հեռացնելու համար, իսկ ՔՊ-ն օգտվում է ՀՀ քաղաքացիների հիասթափությունից և պասիվությունից։

Եթե 2026թ․-ին Փաշինյանն ու թիմը վերարտադրվեն՝դա կլինի հայոց պետականության վախճանի մեկնարկը։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն