Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է, մյուս 2 կետի շուրջ աշխատանքները շարունակվում են, ասել է ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Նախաբանի տեքստերը և 15 կետերը գրեթե ամբողջությամբ համաձայնեցված են: Իսկ 2 կետերի շուրջ մենք բաց հարցեր ունենք. դրանց վրա աշխատանքները շարունակվում են։ Արդեն եղել է բանակցությունների և տեքստերի փոխանակման մի քանի փուլ։ Լիովին համաձայնեցված տարբերակի դեռ չի հաջողվել հասնել։ Աշխատանքը շարունակվում է», — ասել է Բայրամովը։

Միևնույն ժամանակ ասել է, որ խաղաղության հասնելու գործընթացը բարդացնում է Հայաստանի Սահմանադրությունը, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:

«Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը, քանի որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում մի փաստաթղթի, որը եղել է Հայաստանի անկախացումից հետո, և այն պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ», — նշել է նա:

Բայրամովի խոսքով՝ հետպատերազմական շրջանում Ադրբեջանն ու Հայաստանը շարունակել են խաղաղության շուրջ բանակցությունները և կարծիքների փոխանակումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները շարունակվում են խաղաղության պայմանագրի շուրջ, շարունակվել են տեքստային փոխանակումները և այստեղ, չնայած բաց հարցերին, ակնհայտ առաջընթաց է գրանցվել։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշման մեջ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։

«ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ»,- որոշման հրապարակումից հետո պնդել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանին ոչնչացնելու փնթի քրեական գործը հովանավորվում է Աննա Վարդապետյանի կողմից․ Արսեն Վարդանյան

Փաշինյանի վախերի պատճառով կռվող տղերքին փակում են, բեզպրիդել ա

500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց հարց չէր լուծվի. թեժ իրավիճակ դատարանում