Ադրբեջանը ցանկանում է ՀՀ-ին միայնակ թողնել բանակցություններում՝ նոր զիջումներ կորզելու համար

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում միջնորդության կարիք չկա. ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նրա աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևի խոսքով՝ այլ երկրների միջամտությունը տարածաշրջանի գործերին, ընդհակառակը, վնասում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Ադրբեջանը ցանկանում է ՀՀ-ին միայնակ թողնել բանակցություններում՝նոր զիջումներ կորզելու համար։ Եթե հայ-ադրբեջանական բանակցությունները տեղի ունենան ՌԴ-ի միջնորդությամբ, ապա հայկական շահերն ավելի պաշտպանված կլինեն և Բաքուն չի կարողանա Փաշինյանից միակողմանի զիջումներ կորզել։ Սակայն Արևմուտքի դրդմամբ Փաշինյանը ՌԴ-ն դուրս է թողել հայ-ադրբեջանական կարգավորումից՝Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում և դե-ֆակտո չեղարկելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։

Ադրբեջանն այսօր հենվելով ՔՊ-ի զիջողական կեցվածքի վրա միակողմանի զիջումներ է կորզում Փաշինյանից՝ՀՀ ռազմավարական դիրքերի, ճանապարհների նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև պահանջներ է առաջ քաշում Հայաստան՝ադրբեջանցիների վերադարձի հետ կապված։

Ալիևի պահանջներին Փաշինյանն ու ՔՊ-ն համարձակություն չունեն արձագանքեն՝չեն խոսում հայ ռազմագերիների վերադարձի մասին՝Արցախ հայերի վերադարձի թեման ընդհանրապես փակ է ՀՀ գործող իշխանությունների համար։

Կապիտուլյանտ թիմը պետք է հեռանա, քանի որ Բաքվի բոլոր պահանջները կյանքի կոչելու պարագայում՝հայոց պետականությունը կազմաքանդվելու է և կյանքի կոչվի թուրքերի երազանքը՝Հայաստան առանց հայերի։

Փաշինյանի և ՔՊ-ի ներքին քաղաքականության հետևանքով տնտեսությունը փլուզվում է, արտաքին պարտքը հատել է 13 միլիարդի շեմն ու միտում կա, որ այդ պարտքը միայն ավելանալու է։

Արտագաղթը դարձել է ՀՀ ազգային անվտանգության սպառնալիք, իսկ բանակի կրճատումն ուղղակի դիվերսիա է հայոց պետականության հանդեպ։
Դրա ֆոնին Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն, արդի զենքեր է ձեռք բերում և տարածքային նկրտումներ ունի ՀՀ-ի նկատմամբ՝հենվելով դաշնակից Թուրքիայի վրա։

Փաշինյանն ու ՔՊ-ն էլ կազմաքանդում են հայ-ռուսական դաշնակցային կապերը՝սպասարկելով Արևմուտքի հակառուսական օրակարգը։

Սեդա Գևորգյան

Փաշինյանին ոչնչացնելու փնթի քրեական գործը հովանավորվում է Աննա Վարդապետյանի կողմից․ Արսեն Վարդանյան

Փաշինյանի վախերի պատճառով կռվող տղերքին փակում են, բեզպրիդել ա

500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց հարց չէր լուծվի. թեժ իրավիճակ դատարանում