Երևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը. Մհեր Գրիգորյան

Հայկական կողմը դրական է գնահատում ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության ներուժի ընդլայնմանն ուղղված ռուսական կողմի կառուցողական ջանքերը։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, այս մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրների տնտեսությունների մրցունակությունն ապահովելու և մասնակից պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև տեխնոլոգիական վերափոխումների համագործակցության զարգացման համար։

Գրիգորյանը կարևոր է համարում նաև ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային համալիրի թվային վերափոխման ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը։

«Փաստաթուղթը ենթադրում է տրանսպորտային տեղեկատվական ոլորտի զարգացում և առաջադեմ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում, ինչը, անկասկած, կնպաստի լոգիստիկ ծառայությունների արդիականացմանը ԱՊՀ ողջ տարածքում», — ասել է նա։

Փոխվարչապետն ընդգծել է ԱՊՀ երկրների միջև փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ազգային շահերը և այս համատեքստում կարևորել բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը։

Գրիգորյանն ընդգծել է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախագծի կարևորությունը։ Այս նախագծի նպատակն է տարածաշրջանի առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը՝ ինչպես Արևելք-Արևմուտք, այնպես էլ Հյուսիս-Հարավ ուղղությամբ տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների տարածաշրջանային համակարգի ստեղծման ճանապարհով։

«Համոզված եմ, որ նախագծի իրականացումը լիովին համապատասխանում է մեր բոլոր երկրների շահերին»,- նշել է նա։

Փաշինյանին ոչնչացնելու փնթի քրեական գործը հովանավորվում է Աննա Վարդապետյանի կողմից․ Արսեն Վարդանյան

Փաշինյանի վախերի պատճառով կռվող տղերքին փակում են, բեզպրիդել ա

500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց հարց չէր լուծվի. թեժ իրավիճակ դատարանում