Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ ՀՀ տարածքում պտտվելուց հետո վայհրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում: Այս մասին Tert.am-ին ասացին «Շիրակ ավիա»-ից:
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում, այս պահին տեղի է ունենում ուղևորների փոխադրում: Թռիչքն անպայման կիրականացվի, բայց կոնկրետ ժամ չենք կարող նշել»,- փոխանցեցին «Շիրակ ավիա»-ից:
Խնդիրը կապված է եղել փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։