ՏԿԵ նախարարը Շիրակի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Մուշեղ Մուրադյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

Խուդաթյանը շնորհավորել է Դավիթ Առուշանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ կարճ ժամանակում նա կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք դրվել են ՀՀ կառավարության և Շիրակի մարզի ժողովրդի կողմից։

Նախարարն ընդգծել է, որ մեծ ծավալի աշխատանք կա անելու և վստահություն հայտնել, որ ջանք գործադրելու արդյունքում հնարավոր կլինի լավ ցուցանիշներ ապահովել։

Մուշեղ Մուրադյանը նույնպես շնորհավորել է Դավիթ Առուշանյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Դավիթ Առուշանյանն էլ իր հերթին է հայտնել այս բարդ ու պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, նշել , որ մարզի և բնակիչների բոլոր խնդիրները լսելի կլինեն և դրանց կտրվեն անհրաժեշտ լուծումներ։

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին