Զանգեզուրի միջանցքը՝Հարավային Կովկասում ռուս-իրանական ազդեցության չեզոքացման գործիք է

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա ուզում եմ ասել հետևյալը: Թուրքիայից դեպի Ադրբեջան, այսպես կոչված, միջանցքը դեռ 1999 թվականին հորինել են ամերիկացիները` թուրքերի առաջարկով։ Դրա հիմնական նպատակն է ուժեղացնել արևմտյան մեր գործընկերների ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Զանգեզուրի միջանցքը՝Հարավային Կովկասում ռուս-իրանական ազդեցության չեզոքացման գործիք է։ Անգլո-սաքսոնական ուժերը Հարավային Կովկասում գործում են Թուրքիայի ձեռքերով՝ուժեղացնելով թուրքական գործոնն ի հակադրություն ռուսական և իրանական ռազմա-քաղաքական ազդեցության։

Արևմուտքը ցանկանում է ստեղծել ռուսական և իրանական ազդեցությունից դուրս՝ՌԴ-ն և Իրանը շրջանցող էներգետիկ-տրասպորտային միջանցք, որը թույլ կտա ամերիկյան, բրիտանական ընկերություններին ելք ունենալ դեպի նավթագազային ռեսուրսներով հարուստ Կասպյան և Կենտրոնականասիական տարածաշրջան։

Փաշինյանն ու ՔՊ-ն կատարում են Արևմուտքի հակառուսական պատվերները՝Հայաստանից կերտելով երկրորդ Ուկրաինա։

Բաքվի համար Զանգեզուրի միջանցքն ելք է դեպի Թուրքիա և Եվրոպա, իսկ Թուրքիայի համար՝այն դեպի Մեծ Թուրան ձգվող լոգիստիկա է։

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին և նրա դաշնակից Իսրայելին, ապա Զանգեզուրի միջանցքի միջոցով նրանք սպառնալու են Իրանին և մեծ պատերազմի դեպքում այդ միջանցքով զորք և զենք են տեղափոխելու Իրանի հյուսիսային սահմաններ։

Զանգեզուրի միջանցքն Իրանը կտրելու է Հայաստանից, իսկ Երևանը՝Սյունիքից։

Փաշինյանն ու թիմը հանուն սեփական իշխանության պահպանման և հարստացման պատրաստ են Հայաստանը վերածել հակառուսական և հակաիրանական պլացդարմի՝դրանից բխող աղետալի հետևանքներով հայոց պետականության և հայ ազգի ֆիզիկական գոյության համար։

Սեդա Գևորգյան

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին