ԱՄՆ-ում չեն բացառել, որ Պուտինն ու Թրամփը կքննարկեն միջուկային ոլորտում սահմանափակումները

Սպառազինությունների վերահսկման ամերիկյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Դարել Քիմբալը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ չի բացառում, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկեն միջուկային ոլորտում երկու երկրների միջև փոխադարձ սահմանափակումների տարբերակները։

«Մինչ օրս Թրամփը և նրա թիմը չեն առաջարկել Ռուսաստանի ռազմավարական զինանոցի օգտագործումը սահմանափակելու ծրագիր, ինչպես նաև նախագահ Պուտինը: Այնուամենայնիվ, հավանական է, որ երկու նախագահները ուղիղ քննարկումներ կունենան Ուկրաինայի հակամարտության և այլ հարցերի վերաբերյալ, և հնարավոր է, եթե ոչ հավանական, որ նրանք քննարկեն փոխադարձ սահմանափակումների տարբերակները», — ասել է նա գործակալությանը:

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն