Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական բանակի բարեփոխումների շրջանակներում են: Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը, հաջորդ տարի, թուրքական բանակի մոդելով մոդեռնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է, ինչն ամբողջության ՆԱՏՕ-ական չափանիշների հիման վրա է: Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել ինչպես սպառազինության, ռազմական տեխնիկայի համապատասխանեցում, այլ նաև անձնակազմի, որոնք ուսուցման-վերապատրաստման հատուկ կուրսեր են անցել ինչպես Թուրքիայում, այնպես էլ, ծրագրերով Ադրբեջանում:

Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է»:

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն