Ադրբեջանն Արցախն օկուպացրել է Թուրքիայի շնորհիվ և Փաշինյանի զիջողականության արդյունքում

Էրդողանն իզուր չէր հայտարարում, որ իրենք են հաղթել Արցախում։ Ադրբեջանական բանակը օրեր շարունակ գրոհում էր Արցախում և ոչնչի չէր հասնում՝մինչև Արցախում չհայտնվեցին թուրքական հատուկ ջոկատայիններն ու գրոհայինները։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Ադրբեջանն Արցախն օկուպացրել է Թուրքիայի շնորհիվ և Փաշինյանի զիջողականության արդյունքում։ Եթե Թուրքիան իր ռազմական աջակցությունը չցուցաբերեր Ադրբեջանին, իսկ Երևանում իշխանության չլինեին Բաքվի լոբբիստներ ՔՊ-ականները՝Արցախն օկուպացնելն անհնար էր։

Արցախը դավաճանվել է Երևանից, իսկ մարտի դաշտում որոշիչ են եղել թուրքական հատուկ ջոկատայինները, իսրայելական ԱԹՍ-ներն ու Մերձավոր Արևելքից բերված, լավ ռազմական պատրաստություն անցած գրոհայինները։

Ալիևը շատ լավ հասկանում է, թե ինչպես կարողացավ հայտնվել Շուշիում և Ստեփանակերտում։ Այդ պատճառով նա ամեն ինչ անում է, որպեսզի ՔՊ-ականները մնան իշխանության՝Զանգեզուրի միջանցքը տրամադրելու և ադրբեջանցիներին ՀՀ-ում բնակեցնելու համար։

Փաշինյանի վրա հենվելով թուրքերը ստանալու են Սյունիքը, իսկ Արևմուտքը՝ողջ Հայաստանն՝Իրանի և ՌԴ-ի դեմ օգտագործելու համար։

ՀՀ քաղաքացիները պասիվ դիտորդի կարգավիճակում հետևում են, թե ինչպես է հայոց պետականությունը ՔՊ-ականների ջանքերով կազմաքանդվում, սակայն ոչինչ չեն անում՝նախընտրում են արտագաղթել։

Ադրբեջանի վերջնական նպատակը՝հայոց պետականության ոչնչացումն է և ՀՀ-ի բնակեցումն ադրբեջանցիներով։ Արցախի օկուպացիան՝ՀՀ-ն գրավելու միայն առաջին փուլն էր։

Եթե ՀՀ քաղաքացիները ցանկանում են ունենալ հայրենիք և պետականություն և չվերածել հայրենիքը թուրքական վիլայեթի, ապա պետք է ամեն ինչ անեն՝հայրենասեր ուժերի գլխավորությամբ, Փաշինյանին և ՔՊ-ին հեռացնելու համար։

Հայոց պետականության փրկության համար քիչ ժամանակ է մնացել, քանի որ Արևմուտքն ու Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ մեծ պատերազմի՝Սյունիքի համար դրանից բխող աղետալի հետևանքներով։

Սեդա Գևորգյան11:59

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին