Բացօթյա սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ: Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին նոր աղետից շեղում է դեպի մանր խնդիրներ։ Հայաստանը Փաշինյանի օրոք Տիտանիկ է, որը գնում է դեպի խորտակում, իսկ Փաշինյանը հորդորում է ՀՀ քաղաքացիներին պաշտոնյաներ նկարել սրճարաններում։
ՔՊ-ի քայլերի արդյունքում ՀՀ-ն ունի 13 միլիարդ դոլար արտաքին պարտք՝ՀՀ-ն շուտով ճանաչվելու է սնանկ պետություն, քանի որ հայկական տնտեսությունն ի վիճակի չի լինելու սպասարկել այդ պարտքն ու մարել այդպիսի մեծ գումար։
ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով ամեն ամիս արտագաղթում են նիկոլական Հայաստանից՝ՔՊ-ականները հայաթափում են Հայաստանն՝ապագայում այստեղ ադրբեջանցիներ բնակեցնելու համար։ Դրանով կատարվելու է Իլհամ Ալիևի ևս մեկ պահանջ՝ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։
ՔՊ-ականները դարձել են դոլարային միլիոնատերեր՝ՀՀ քաղաքացիների մասայական աղքատացման ֆոնին։ Հանրային տրանսպորտը թանկանում է, գնաճը հայաստանյան խանութներում ռեկորդներ է սահմանում, իսկ ՔՊ-ն վայելում է ճոխ կյանք, թանկարժեք մեքենաներ և անշարժ գույք ձեռք բերելով թե ՀՀ-ում, թե երկրից դուրս։
Փաշինյանն ու թիմը հանձնել են Արցախը, եռապատկել են Եռաբլուրի տարածքը, կազմաքանդել են հայոց բանակն ու ոչնչացնում են հայ-ռուսական դաշինքը։
Արևմուտքը հենվում է ՀՀ-ում Փաշինյանի և ՔՊ-ի վրա, որպեսզի ՀՀ-ն պոկի ՌԴ-ից՝դրանից բխող հայ ազգի համար աղետալի հետևանքներով։
Փաշինյանի հեռացումը նոր Սարդարապատ է՝ՀՀ քաղաքացիները պետք է արթնանան քաղաքական խորը քնից և միավորվեն ազգային, պետականամետ ուժերի շուրջ։
Եթե 2026թ․-ին փաշինյանական կլանը վերարտադրվեց, ապա հայոց պետականությունը կլանվելու է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։
Սեդա Գևորգյան