ՀՀ-ն կարող է դառնալ Իրանի համար կամուրջ դեպի ԵԱՏՄ և ռուսական շուկա

Իրանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանը ներառող միության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը:
Հայաստան-Իրան տնտեսական կապերը կարող են բարձրանալ նոր մակարդակ։

ՀՀ-ն՝ԵԱՏՄ անդամ երկիր է, իսկ Իրանի հետ նոր համաձայնագիրը թույլ կտա ՀՀ-ին դառնալու կամուրջ դեպի ԵԱՏՄ՝իրանական ապրանքների համար, իսկ հայկական ապրանքները կարող են ավելի լայն ներկայացված լինել իրանական 80 միլիոնանոց շուկայում։

Իրանը՝ՀՀ-ի համար բարեկամ և դաշնակից երկիր է, այդ թվում Մեծ Թուրանի ծրագիրը թույլ չտալու, Սյունիքը հայկական պահելու տեսանկյունից։

Փաշինյանն ու թիմը խորացնում են կապերն Արևմուտքի հետ, որն ոչինչ չի տալիս ՀՀ-ին բացի խոստումներից, իսկ Իրանի հետ հնարավոր է կյանքի կոչել էներգետիկ-տրանսպորտային լուրջ նախագծեր։

ՀՀ-ն կարող է դառնալ իրանական նավթի ու գազի, էլեկտրաէներգիայի տարանցման միջանցք, իսկ Հյուսիս-Հարավ լոգիստիկ կառույցի կյանքի կոչումից հետո ՀՀ-ն՝Իրանի միջոցով կարող է դուրս գալ Պարսից ծոց և Հնդկաստան։

ՀՀ-ն կարող է մաս կազմել Հյուսիս-Հարավ տնտեսական և անգամ ռազմա-քաղաքական առանցքի՝ՌԴ-Վրաստան-ՀՀ-Իրան ուղղությամբ, այդ կերպ զսպելով նաև թուրք-ադրբեջանական տանդեմին։

Սակայն վերոնշյալ ծրագիրը կյանքի կոչելու համար Երևանում իշխանության պետք է լինեն ազգային, պետականամետ ուժերը, ոչ թե Արևմուտքի և Բաքվի շահերի լոբբիստները՝ՔՊ-ականները, որոնք ՀՀ-ից փորձում են կերտել հակառուսական պլացդարմ, իսկ Իրանի հետ խոշոր նախագծերն այնքան դանդաղ են իրականացվում, որ Ադրբեջանն Իրանի հետ ավելի շուտ է կյանքի կոչելու երկաթգծային նախագիծը։

Հայաստանի ապագան սերտորեն կապված է Իրանի հետ՝Թեհրանի հետ պետք է երկկողմ կապերը բարձրացնել ռազմավարական, դաշնակցային մակարդակի՝իրանական ներդրումներ ներգրավվել հայկական տնտեսության մեջ, այդ թվում Սյունիք՝ստեղծելով այդ կարևորագույն մարզում նոր աշխատատեղեր։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն