Մենք` հայերս, ունենք մեր պատմությունը, լեզուն, մշակույթը, գրականությունը։ Մենք մի քանի անգամ կորցրել ենք պետականություն, բայց վերականգնել ենք այն։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Փաշինյանն ու թիմն իրենց քայլերով հարվածում են հայոց պետականությանը։ Արցախը հանձնած, բանակը կազմաքանդող, իշխանական կլան ձևավորված թիմն այսօր ամեն գնով պայքարում է իշխանության մնալու համար։ Սակայն Փաշինյանի և թիմի իշխանության երկարաձգումը՝հայոց պետականության սպառնալիք է, քանի որ մնալով իշխանության նրանք կատարում են Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր հակահայ պահանջները։
Հայոց պետականությանն այսօր սպառնում են ներսից և դրսից։ Ներսում ՔՊ-ականների աղետալի սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքականությունը, ինչի արդյունքում Արցախն օկուպացված է, հայ-ռուսական կապերը գրեթե խզված, արտաքին պարտքը 13 միլիարդ է, իսկ արտագաղթը չի դադարում։ Արտաքին սպառնալիքներ են՝թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ՀՀ-ն գրավելու պլաններն ու Իրանի դեմ սպասվող հնարավոր լայնածավալ պատերազմը։
Այսօրվա իշխանություններն ադեկվատ չեն կարողանում արձագանքել այն սպառնալիքներին, որոնք ՀՀ-ի շուրջ են ձևավորվում։ ՔՊ-ականներին հետաքրքրում է միայն սեփական իշխանությունը։
Արևմուտքի և Բաքվի պահանջների բավարարումը՝Փաշինյանի արտաքին քաղաքական ուղենիշն է։
Հայոց պետականության փրկությունը հնարավոր է միայն համահայկական պայքարով՝միասնական օրակարգով, որի թիվ մեկ կետը՝Փաշինյանի և ՔՊ-ի հեռացումն է։
Մյուս քայլերը՝հայ-ռուսական դաշնակցային կապերի վերականգնում, բանակի հզորացում, տնտեսական բարեփոխումներ՝ածանցյալ են և բխում են առաջին պահանջից։ Փաշինյանն ու թիմը պետք է օր առաջ հեռացվեն, որպեսզի Ալիևը տարածքային պահանջներ չունենա ՀՀ-ից և չսպառնա հայ ազգի ֆիզիկական գոյությանը։
Հայոց պետականության փրկությունը պետք է դառնա բոլոր պետականամետ ուժերի առաջնահերթությունը։
Փաշինյանն ամեն գնով փորձելու է վերարտադրվել, իսկ հայրենասեր ուժերն ու ՀՀ քաղաքացիները մեկ դաշինքի շրջանակներում չպետք է դա թույլ տան:
Սեդա Գևորգյան