Երևանում բախվել են երթուղային ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:20-ի սահմաններում Թևոսյան-Աշոտ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 45 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին