Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարներ Հիքմեթ Միրզոևը և Սելջուկ Բայրաքթարօղլուն: Զինվորականները քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները, ընդգծել համատեղ վարժանքների ինտենսիվության ավելացման կարևորությունը։
«Մեկ ազգ՝երկու պետություն բանաձևը վերածվում է «մեկ ազգ՝մեկ բանակ» բանաձևի։ Թուրք-ադրբեջանական տանդեմն օկուպացնելով Արցախը ստորագրեց Շուշիի հռչակագիրը, որը Մեծ Թուրան կառուցելու ճանապարհային քարտեզն է։
Բաքուն և Անկարան ցանկանում են կառուցել միասնական՝թուրանական բանակ։ Ադրբեջանական բանակն անցում է կատարում ՆԱՏՕ-ական չափանիշներին։ Ադրբեջանցի սպաներն ուսում են ստանում Թուրքիայում, ադրբեջանական բանակը ռուսական, խորհրդային զինատեսակներից անցում է կատարում թուրքական, իսրայելական, արևմտյան զինատեսակների։
Թուրքիայի համար Ադրբեջանը պլացդարմ է ընդդեմ ՌԴ-ի և Իրանի և կամուրջ է դեպի թյուրքախոս, նավթով ու գազով հարուստ Կենտրոնական Ասիայի երկրներ։
Ադրբեջանը թուրքական մոդելով՝թուրք սպաների միջոցով արդիականացնում է բանակը՝ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմ վարելու համար։ Փաշինյանի և թիմի օգնությամբ Ալիևը կարողացավ հայաթափել Արցախն ու բնակեցնել այն ադրբեջանցիներով։ Արցախի օկուպացիան՝Սյունիքի դեմ ռազմական ագրեսիայի նախապատրաստական փուլն էր։
Ալիևն արդեն ողջ Հայաստանն է համարում ադրբեջանական տարածք, իսկ ՔՊ-ականները ռիսկ չեն անում հակադարձել Ալիևին ու Էրդողանին։
Հայոց պետականության դեմ պատրաստվում է նոր լայնածավալ պատերազմ։ Թուրք-ադրբեջանական միասնական ագրեսիան՝ օկուպացված Արցախից, Նախիջևանից ուղղվելու է Սյունիքի և Երևանի, Սևանա լճի արևելյան ափի ուղղությամբ։
Տավուշում ադրբեջանցիները Փաշինյանի օգնությամբ ստանացան հսկողություն Հայաստան-Վրաստան կյանքի ճանապարհի նկատմամբ։
Ադրբեջանական հերթական ագրեսիային դիմագրավել կարող է միայն նոր կառավարությունը՝ՔՊ-ականներն ապացուցել են, որ նրանք կարողանում են միայն զիջումների գնալ Բաքվին և Անկարային։
Սեդա Գևորգյան