Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին՝ քովիդի պատճառով:
Փաշինյանի քովիդն ունի «արևմտյան ծագում»։ Արևմուտքի դրդմամբ Փաշինյանն ու թիմը կազմաքանդում ենն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝դրա դիմաց Արևմուտքից չստանալով ոչինչ՝ոչ անվտանգության երաշխիքներ Հայաստանի համար, ոչ միլիարդավոր դոլարների ներդրումներ, ոչ բանակի արդիականացում։
ՀՀ-ՌԴ դաշնակցային կապերի արդյունքում հայոց բանակը տարիներ շարունակ զինվում էր էժան գներով և կարողանում էր պահպանել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ, ռուսական շուկան՝հայկական արտադրանքի հիմնական ուղղություններից էր, իսկ ռուսական գազը ՀՀ-ի համար վաճառվում էր մատչելի գներով, ինչը հայկական տնտեսությանը շնչելու շանս էր տալիս։
Արևմուտքը սահմանափակվում է ՀՀ-ին միայն խոստումներ տալով։ Փաշինյանն ու ՔՊ-ն կազմաքանդելով հայ-ռուսական կապերը չեն ստեղծում դրա այլընտրանքը, քանի որ այդ խորության կապերի ուղղակի այլընտրանք չի կարող լինել։
Արևմուտքի համար Փաշինյանն ու թիմը հակառուսական լոբբիստներ են, ովքեր ՀՀ-ն վերածում են ՌԴ-ի դեմ նոր օջախի, քանի որ ուկրաինական պատերազմն ավարտվում է Մոսկվայի հաղթանակով։
Զրոյացնելով հայ-ռուսական կապերը ՔՊ-ն Հայաստանը տանում է դեպի թրքացում, քանի որ ՀՀ-ում ռուսական ռազմա-քաղաքական և տնտեսական ներկայության և ազդեցության այլընտրանքը՝թուրքական և ադրբեջանական ազդեցությունն է։
Իլհամ Ալիևը ցանկանում է ՀՀ-ն բնակեցնել ադրբեջանցիներով, ստանալ Զանգեզուրի միջանցքն ու դրա համար շարունակելու է Երևանում հենվել Փաշինյանի ու թիմի վրա։
Նշենք, որ օրերս Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Անկարան շարունակում է քննարկումները Բաքվի հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ։
Բաքուն և Անկարան քննարկում են այդ միջանցքը՝անտեսելով Փաշինյանի կարծիքը՝նրա առաջարկած Խաղաղության խաչմերուկն ոչ ոքի, բացի ՔՊ-ից, չի հետաքրքրում։
Այդ միջանցքի կյանքի կոչումը՝հայոց պետականության ոչնչացման լոգիստիկ նախագիծն է։
Սեդա Գևորգյան