Փաշինյան-Ալիև տանդեմը փակում է հայկական Արցախի էջը

Ադրբեջանը 30 տարվա ընթացքում ունեցել է Ղարաբաղի ժամանակավոր կառավարություն, որը գտնվում էր Բաքվում։ ՀՀ-ի կառավարությունը դավաճանում է իր քաղաքացիներին, այդ թվում արցախցիներին։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Փաշինյան-Ալիև տանդեմը փակում է հայկական Արցախի էջը։ ՔՊ-ն հանձնեց Արցախն Ադրբեջանին՝ճանաչելով Ադրբեջանի մաս, իսկ երբ Արցախը հայաթափվում էր ոչինչ չարեց Արցախին աջակցելու համար։ Արցախցիներն այսօր սոցիալական ծանր պայմաններում են ապրում՝ՔՊ-ն ու նրա քարոզչամեքենան արցախցիների դեմ սև փիառ է իրականացնում։

Փաշինյանն ու թիմը արցախցիների համար ստեղծում են անելանելի պայմաններ, որպեսզի նրանք արտագաղթեն ՀՀ-ից ու դրանով վերջնականապես փակվի Արցախի հարցը։

Հազարավոր արցախցիներ սոցիալական ծանր պայմանների պատճառով ստիպված եղան արտագաղթել՝մյուսների սոցիալական նպաստները ՔՊ-ականները կրճատում են՝արտագաղթեցնելու նպատակով։

ՔՊ-ականները միլիոնատերեր են դարձել, իսկ արցախցիներից կտրում են նրանց հասանելիք կոպեկները։

Այդ գրոշներով, որոնք նրանք տրամադրում են արցախցիներին ոչ մի ՔՊ-ականի ընտանիք մեկ ամիս չէր կարող գոյատևել։

Փաշինյանն ու թիմը՝Էրդողանի ու Ալիևի բնական դաշնակիցներ են, քանի որ Արցախի հայաթափումից հետո սպասվում է Սյունիքով ճանապարհի տրամադրում, որը Փաշինյանի փաթեթավորելու է Խաղաղության խաչմերուկ ծրագրի տակ։

Ադրբեջանին ցանկացած զիջում ՔՊ-ականները ներկայացնում են, որպես հաղթանակ։ Փաշինյանը Սյունիքի զիջման դեպքում բունկերից կհայտարարի, որ եթե Զանզեզուրի միջանցքը չտրամադրեին, ապա թուրքական զորքերը կանցնեին Արաքսն ու կգրավեին Երևանը։

Հայաստանում օր առաջ պետք է տեղի ունենա իշխանափոխություն, որպեսզի ազգային, պետականամետ ուժերը վերցնելով իշխանությունը հասցնեն հայոց բանակը պատրաստել նոր պատերազմի՝հենվելով հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքի և պայմանագրերի վրա։

Սեդա Գևորգյան

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին