Մինչ հետաքննության եզրակացությունները, սխալ կլինի Ղազախստանում ավիավթարի պատճառների մասին վարկածներ ներկայացնել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այս պահին, ինչպես ճիշտ ասացիք, կատարվում է քննություն։ Ցանկացած ավիացիոն միջադեպ պետք է հետաքննվի համախմբված ավիացիոն մարմինների կողմից:
Իսկ նախաքննության եզրակացություններից առաջ ինչ-որ վարկածներ ներկայացնելը սխալ կլինի։ Մենք, իհարկե, չենք կարող դա անել, և ոչ ոք չպետք է դա անի»,- լրագրողներին ասել է Պեսկովը։