Հայաստանի համար թիվ մեկ հերոսը՝հայոց բանակի զինվորն է

Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է: Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի համար թիվ մեկ հերոսը՝հայոց բանակի զինվորն է։ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին դիտարկում է, որպես հարկեր վճարողներ՝նրա համար կարևոր է, որ բյուջեն լցվի, իսկ բյուջեից պարգևավճարներ ստանան ՔՊ-ականները։

Հայ ազգի համար հերոսները հայոց բանակի զինվորներն են, պատմական հերոսները, իսկ ՔՊ-ականները պետությունը դիտարկում են, որպես ՍՊԸ, որից նրանք օգտվում են և հարստանում։

Փաշինյանի օրոք հայկական բիզնեսն ու քաղաքացիներն ենթարկվում են հարկային տեռորի՝նորանոր հարկերը ՀՀ հպարտ քաղաքացիներին դրդում են արտագաղթի և աղքատացման։

Փաշինյանի կառավարման տարիներն ոչ միայն Արցախի և ՀՀ սուվերեն տարածքների կորստի տարիներ են, այլ նաև իրեն ժամանակին ընտրած ՀՀ քաղաքացիների աղքատացման և արտագաղթի տարիներ։

Հայկական տնտեսությունը կոլապսի մեջ է ՝հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բաց սահմանները միայն կարագացնեն հայկական տնտեսության կլանումը թուրքական և ադրբեջանական կապիտալի կողմից։

Ալիևը պատրաստվում է ՀՀ-ում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների, իսկ Փաշինյանն ու թիմը դրան չի հակազդում՝լռությունը համաձայնության նշան է։

Արցախը հայաթափելուց հետո Բաքուն ցանկանում է Հայաստանը վերածել «Արևմտյան Ադրբեջանի»՝հենվելով Երևանի իրենց դաշնակիցների՝ՔՊ-ականների վրա։

Հայոց պետականությունը ռազմական, քաղաքական, տնտեսական և դեմոգրաֆիկ առումներով գլորվում է անդունդը՝Փաշինյանի քավորությամբ։

Ելքը՝օր առաջ իշխանափոխությունն է։ Սեփական կամքով հեծանիվի սիրահարն երբեք չի հեռանալու։

Փաշինյանն ու ՔՊ-ն՝ Թուրքիային և Ադրբեջանին ձեռնտու իշխանություններ են, քանի որ նրանց քայլերի արդյունքում Հայաստանն աստիճանաբար դատարկվում է։

Սեդա Գևորգյան

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին