Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին

Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դատավորների կոլեգիայի անդամ Անար Ռզաևին:

Արայիկ Հարությանին և Ռուբեն Վարդանյանին մեղադրանքներ է առաջադրվել մի շարք ծանր հոդվածներով։ Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։ Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերն ավելի վաղ հայտարարել է, որ այս մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ղեկավարների դեմ հաշվեհարդար տեսնելուն։

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին