Չինաստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տասնյակ մարդկանց կյանքեր է խլել

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։  Տեղական լրատվամիջոցները հայտնում են 32-36 զոհի մասին։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 09:05-ին, (Երևանի ժամանակով 05:05-ին)։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժը հանգեցրել է ինքնավար մարզում ավելի քան 1,000 շենքի ավերմանը։ Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքներ են կազմակերպվել, բնակչությունը տարհանվում է։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն