Պուտինը ցավակցել է Սի Ծինփինին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին՝ Տիբեթում երկրաշարժի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։ Այս մասին երեքշաբթի՝ հունվարի 7-ին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանը կիսում է նրանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին այս տարերային աղետի հետևանքով, ինչպես նաև հույս ունի, որ բոլոր տուժածները շուտափույթ կապաքինվեն», — ասել է Պուտինը:

Չինաստանի Տիբեթի ինքնավար մարզում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 95-ի, կա 130 վիրավոր, հայտնում է Xinhua գործակալությունը:

6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը առավոտյան ցնցել է Չինաստանի հարավ-արևմտյան հատվածը:

Երկրի ղեկավար Սի Ծինպինը հանձնարարական է տվել՝ պահանջելով առավելագույն ջանքեր գործադրել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու և տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Նա նաև հորդորել է ջանքեր գործադրել՝ կանխելու երկրորդական աղետները, պատշաճ կերպով վերաբնակեցնելու տուժած բնակիչներին և արդյունավետ վերացնելու աղետի հետևանքները:

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին