«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», — ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում ՀՀ-ի վրա հարձակվելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Բաքվին մտահոգում է ՀՀ-ի սպառազինումը։
Ադրբեջանը կարող է կանխարգելիչ հարվածներ հասցնել ՀՀ զինված ուժերի այն պահեստներին, որտեղ պահվում են ֆրանսիական և հնդկական զենքերն ու հայտարարել, որ դրանք իբր սպառնալիք էին ներկայացնում Ադրբեջանի անվտանգությանը։
Փաշինյանն ու ՔՊ-ն Ալիևին հակադարձելու և բանակը հզորացնելու փոխարեն ընտանեկան շոուներ են բեմադրում, հեծանիվ են վարում և կյանքն են վայելում։
ՔՊ-ի դիլետանտ քայլերի արդյունքում Արցախը հանձնվեց Ադրբեջանին, բանակը կրճատվում է, արտաքին պարտքը հատել է 13 միլիարդ դոլարի շեմը, իսկ արտագաղթը չի դադարում։
Փաշինյանն ու նրա կլանը զբաղված են հարստանալով՝ՀՀ-ին սպառնացող վտանգները նրանց չեն հետաքրքրում։
Հեծանիվի սիրահարը ցանկանում է ամեն գնով մնալ իշխանության և 2026թ․-ին վերարտադրվել։
Թուրք-ադրբեջանական տանդեմի համար Փաշինյանն ու ՔՊ-ն ամենանախընտրելի իշխանություններն են, քանի որ կատարում են Ալիևի և Էրդողանի բոլոր հակահայ պահանջները։
Հայոց պետականության համար սպառնալիք են ՔՊ-ականների իշխանությունն ու Ադրբեջանի սպառազինումը։
ՀՀ քաղաքացիները պետք է վերջապես արթնանան քաղաքական խորը քնից և համախմբվելով պետականամետ, հայրենասեր ուժերի շուրջը հասնեն Փաշինյանի և նրա կլանի հեռացմանը։
Սեդեա Գևորգյան